Գյումրիի պետական միակ գիշերօթիկ հաստատությունում դեռ խնամվում է 68 երեխա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Գյումրիի պետական միակ գիշերօթիկ հաստատությունում դեռ խնամվում է 68 երեխա

18:30 18.12.2019

Գյումրիի գիշերօթիկ 2 հաստատություններից մեկն արդեն փակվել է, մյուսն էլ աշխատանքը կշարունակի մինչև 2020 թվականի հուլիս ամիսը: Թիվ 1 գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո 60 երեխա ընտանիք է վերադարձել, ևս 68 երեխա դեռ մնում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում:

Հաստատությունների բեռնաթափման գործընթացին զուգահեռ, անորոշ է Գյումրիում երեխաների գիշերային խնամք իրականացնող ևս մեկ կառույցի՝ «Թռչունյան տան» հետագա գործունեության հարցը:

Նշենք, որ այն պետական կառույց չի համարվում, մինչև հիմա գործում է բարեգործական հիմունքներով, իսկ նույնանուն հիմնադրամի նվիրատուները ֆինանսավորումը 7 ամիս է, ինչ դադարեցրել են: Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում այժմ խնամվում են 2 հաստատության երեխաները: Թիվ մեկ գիշերօթիկից տուն վերադարձի հնարավորություն չունեցող երեխաները տեղափոխվել են այստեղ:

Այս պահին 68 երեխա դեռ չի կարող ընտանիք վերադառնալ, բայց ծնողները գալիս են տեսակցության, շաբաթ-կիրակի օրերին էլ տուն տանում:

Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը ցույց է տալիս տեսակցությունների մատյանը, որտեղ գրանցվում են ծնողների ու հարազատների այցերը։ Ասում է` հաճախակի են այցելում ծնողները, ոմանք շաբաթը մի քանի անգամ։ Ծնողների հետ կապը պահպանվում է, բայց դեռ պատրաստ չեն երեխաներին ընտանիքներ վերադարձնել` կա´մ տարրական կենսապայմաններ չկան, կա´մ ի վիճակի չեն երեխաների խնամքն ապահովել:

Երեխայի տուն վերադարձի պահանջի դիմաց ոչ միայն պետական կառույցները, նաև շահագրգիռ կազմակերպություններն են պարտավորվում ընտանիքում եղած այն խնդիրները լուծել, որոնք խիստ անհրաժեշտ են խնամքի համար:

Շիրակի մարզպետարանի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի խոսքերով` եթե ընտանիքում չկա մահճակալ, պայմանագիր է կնքվում ծնողի հետ, որտեղ հստակ նշվում է, որ պետությունը կամ ինչ-որ կազմակերպություն պարտավորվում է տրամադրել այդ գույքը՝ երեխան ընտանիքում մնալու պարագայում։

Ընտանիքների կարիքներից է նաև բնակարանի կոսմետիկ վերանորոգումը, գործազուրկ ծնողներին զբաղվածության կենտրոն ուղղորդումը, վառելափայտի օգնությունը, ջրատաքացուցիչների տրամադրումը և այլն: Նման լուծումներ առաջարկվել են ընտանիքներին երեխաներին տուն վերադարձի դեպքում, բայց կան ընտանիքներ, որոնք չունեն բնակարաններ, այս դեպքում արդեն վարձակալած տանը ինչ-որ ծախսեր կատարելը դառնում է անիմաստ։

Առնվազն 15 ընտանիքի հետ աշխատանքը դեռ չի ստացվում, ու խնդիրը միայն ընտանիքների սոցիալական վատ պայմանները չեն: Դրանց կողքին բարդ ու թերևս անլուծելի խնդիրներ էլ կան, օրինակ` այն ընտանիքները, որտեղ բռնություն կա երեխաների նկատմամբ, իսկ սեփական երեխային իր կողքին պահելու ցանկությունն էլ բացակայում է:

Անահիտ Կարապետյանի խոսքերով` կան ծնողներ, որոնց շատ հարմար է, որ պետությունը վերցրել, ստանձնել է երեխաների խնամքը ու շարունակում է։ Բայց նա վստահ ասում է, որ ծնողն ունի պարտականություն ու դա պետք է դրանք կատարի։ Գիշերօթիկ երկու հաստատությունն էլ նոր երեխաներ ընդունելու իրավունք չի ունեցել, իսկ դիմողներին տեղավորել են ցերեկային կենտրոններում: Տասից ավելի երեխաների խնամքը ստանձնել այս ուսումնական տարում մերժել է նաև «Թռչունյան տուն»-ը: Ունեցած 82 երեխաներին պահելն արդեն մեծ խնդիր է հունիս ամսից:

Նվիրատուները Ֆինանսավորումը դադարեցրել են արդեն 7 ամիս:

«Թռչունյան տուն» խնամքի հաստատության կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանի խոսքերով` հուսահատեցնում է այն, որ նույնիսկ բացասական պատասխանն է պատասխան, որն իրենց չի տրվում, ու ներքուստ մտածում են, որ եթե չեն մեժել, նշանակում է` այո են ասելու, ու դրա համար էլ բոլորն աշխատում են արդեն 5 ամիս` առանց աշխատավարձի։

Անորոշության պատճառով պարտքերն են ավելացել, որից տուժում է 82 երեխաների խնամքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այստեղ էլ կարիքների գնահատում է կատարել: Հաստատության տնօրինությունը դեռ սպասում է ֆինանսավորման, հակառակ դեպքում, գիշերօթիկների պես, երեխաների խնամքը կստանձնի պետությունը: Որոշ երեխաներ կան, որ կարող են ընտանիք վերադառնալ, ոմանք՝ ոչ, քանի որ, ըստ տնօրենի, ծնողներ չունեն։ Այստեղ ընդունելության չափորոշիչները տարբերվում են պետական հաստատություններից, ինչն էլ թերևս սոցիալական հարցերի նախարարության ուշադրությանն է արժանացել:

Շիրակի մարզպետարանի պատասխանատուի խոսքերով` հայտնի չէ, թե ինչ չափորոշիչներով են երեխաներին ընդունում «Թռչունյան տանը»: Փաստ է այն, որ «Թռչունյան տանը» նաև այն երեխաներն են, որոնց պետական գիշերօթիկ հաստատությունները մերժել են ընդունել նպաստառու չլինելու պատճառով, այսինքն` ոչ պետական հաստատությունը նման սահմանափակումներ չունի:

«Թռչունյան տնից» ավելի քան 30 երեխա տուն վերադառնալու հնարավորություն չունի: Տնօրենն ասում է՝ նույնիսկ տոնական օրերին գնալու տեղ չունեն` Ամանորն ամեն տարի աշխատողներից մեկի տանն են դիմավորում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP