15:10 25.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով:
Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ վարչապետը նշել է, որ ԶՈւ-երի նկատմամբ ժողովրդի վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ՝ առանց շտապելու և առանց չմտածված քայլերի:
«Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ԳՇ նորանշանակ պետից ակնկալել է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր: ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ:
«Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: «Սա կարևորագույն գործոն է և մեր կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի այս խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ ԶՈւ-երում, անվտանգության խորհրդում կան անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ, անհրաժեշտ մթնոլորտ, որպեսզի այս բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ԶՈւ-ի 2018-2024 թթ. զարգացման ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է իրագործվի հետևողականորեն, բավարարի ժամանակի պահանջներին, արձագանքի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությանը և համարժեք լինի ԶՈւ-ի իրական կարիքներին: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մեկընդմիշտ փակվել է քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է երկրի սահմանները, անվտանգությունը, ու բանակ ասելով, ըստ վարչապետի, ընկալվում է զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը:
Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայակից գործընկերներին համատեղ ծառայության համար: Նա ԳՇ նորանշանակ պետին մաղթել է հաջողություններ՝ հույս հայտնելով, որ ԶՈւ-ում ստեղծված ավանդույթները կպահպանվեն ու կզարգանան:
ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ կփորձի գործով փոխհատուցել այդ վստահությունը: Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ-երի գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին է հանձնել ԶՈւ-ի ռազմադրոշը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...