18:46 19.12.2019
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի ընկերներ
Տեղեկացնում եմ, որ այսօր էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։
Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որը, ըստ քննիչի, բավարար հիմք չէր մեղադրանք ներկայացնելու համար։ Սակայն ՊՎԾ «հայտնի գործով» ինձ մեղադրանք առաջադրելու համար երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը համարվեց բավարար, որի արդյունքում ես այսօր ամբաստանյալ եմ և լիազորություններս կասեցված են։
Փաստաբանի հետ միասին դեռ կքննարկենք քննիչի որոշումը բողոքարկելու հարցը. իմ նպատակն այդ կնոջը վատություն անելը չէր, այլ հաղորդում տվեցի հանցագործության մասին միայն նրա համար, որ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխվի և դաս լինի մյուսների համար։
Սիրում եմ բոլորիդ»։
15:17 10.08.2025
ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներըՀրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...
14:49 10.08.2025
Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումըԻր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...
14:39 10.08.2025
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...
14:15 10.08.2025
Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համարՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...
14:00 10.08.2025
Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...
13:55 10.08.2025
Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող […] ...