20:42 19.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արթուր Իվանի Աղաջանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ
Լևոն Վազգենի Շահումյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ
Կարեն Ղարիբի Ղարիբյանին Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գնդապետ
Արիության մեդալով՝
Եսաի Յուրիի Մկրտչյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր
Վահան Գագիկի Թադևոսյանին Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Նաիրի Համլետի Մարգարյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ
Հրանտ Պավելի Աղասարյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ
Գևորգ Հարությունի Մինասյանին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, գնդապետ
Կարեն Հրաչիկի Ալեքսանյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ
Սամվել Վարուժանի Գրիգորյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ
Գրիգորի Սուրենի Առաքելյանին Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ
Արթուր Գևորգի Գասպարյանին Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ»:
15:17 10.08.2025
ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներըՀրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...
14:49 10.08.2025
Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումըԻր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...
14:39 10.08.2025
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...
14:15 10.08.2025
Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համարՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...
14:00 10.08.2025
Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...
13:55 10.08.2025
Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող […] ...