Ի՞նչ հարցեր են քննարկվել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ հարցեր են քննարկվել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում

19:02 20.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:

ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստին, որպես Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի ղեկավար, ներկա է եղել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Միության զարգացման ընթացիկ աշխատանքները և համագործակցության խորացման հեռանկարները քննարկել են նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումների շրջանակում:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում: Գործող նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020թ. փետրվարի 1-ին։ Նիստում հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը։ Որոշում է կայացվել՝ 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը Բելառուսին փոխանցելու վերաբերյալ: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1-ից:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում նշել է.

«Հարգելի գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ։ Փաստացի մենք տարին ավարտում ենք բավական լավ տրամադրությամբ։ Ցանկանում եմ նշել, որ այսօր մենք կոնսենսուս ունենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Մենք արդեն իսկ կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրմանը, և կարծում եմ, որ դա շատ լավ նշան է և շատ լավ մթնոլորտ, որ մենք փաստացի համաձայնություն ունենք բոլոր հարցերի շուրջ։ Քանի որ ավարտվում է ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության տարին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին կատարված աշխատանքի համար։ Կարծում եմ, որ բավական լավ, արդյունավետ, բեղմնավոր նախագահություն է ստացվել։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունն այդ ոգով։ Շնորհավորում եմ Բելառուսին նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթում եմ ամենայն հաջողություն»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով վարչապետին մաղթանքների համար, նշել է.

«Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ ընդհանուր կարծիք կհայտնեմ, եթե մենք բոլորս շնորհակալություն հայտնենք հայաստանյան կողմին բավական արդյունավետ նախագահության համար»։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկման առարկա են դարձել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ստորագրվել Է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ երկրների կողմից՝ ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ շրջանակում առանձին ոլորտներում ծառայությունների ազատականացման ծրագրերի իրականացման վերաբերյալ կարգադրությունը, ընդունվել են որոշումներ՝ ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։

Որոշվել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2020 թ. մայիսին՝ Բելառուսում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

BACK_TO_TOP