Մենք ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում․ Հ․ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Մենք ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում․ Հ․ Մարության

23:49 21.12.2019

Հանրապետության հրապարակում տոնական արարողությամբ վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը: Ընտանիքի հետ միասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր:
Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց Երևան՝ միասին նշելու Ամանորը:

«Տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: 2019-ին նրանք կրկի՛ն ապացուցեցին դա. Մենք գիտենք զվարճանանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարությունները, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել մեր քաղաքին ու նրա խնդիրներին:

Ուզում եմ այս լուսավոր առիթն օգտագործել՝ մի անգամ էլ իմ սերն ու երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ սիրելի համաքաղաքացիներ, ձեր եռանդի ու նպատակասլացության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի, և այս քաղաքը միասնական ջանքերով ավելի լավը դարձնելու հնարավորության համար: 2019-ին մենք միասին լուծեցինք անցյալից մեզ մնացած խնդիրների մի մասը: Նաև իրար հետ ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում, գալիք տարիների ու տասնամյակների ընթացքում: Սկսեցինք կառուցել համակարգեր, որոնք երբե՛ք չեն եղել մեր քաղաքում կամ մնացել են մեր ու մեր ավագների հեռավոր հիշողությունների մեջ:

Իսկ այսօր, մենք մեր երեխաների հետ միասին հերթական անգամ շունչներս պահած սպասում ենք Ամանորի հրաշքին: Հեքիաթային մյուզիքլի ավարտից հետո ես կմոտենամ մեր այս գեղեցկուհուն ու կվառեմ երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով մենք կազդարարենք 2020-ի տոն օրերի մեկնարկը մեր քաղաքում: Ուզում եմ, որ հնարավորինս անհոգ անցկացնենք այս օրերը, միևնույն ժամանակ, քրիստոնեական մեր ավանդույթի համաձայն, տոների ընթացքում չմոռանանք նրանց, ովքեր մեր կարիքն ունեն՝ մեր մերձավորներին, մեր տարեց հարազատներին կամ հիվանդ հարևաններին, մեր փողոցի անօթևանին կամ դժվարին կացության մեջ հայտնված անծանոթին: Եվ, իհարկե, անդադա՛ր հիշենք նրանց, ովքեր ապահովում են մեր անդորրն ու խաղաղությունը՝ Հայոց բանակի զինվորներին:

Եվ այսպես, եկեք ուրախանանք գալիք մի քանի շաբաթների ընթացքում, որովհետև մենք վաստակե՛լ ենք այդ ուրախությունը: Եկեք բարձր տրամադրությամբ վայելենք տոնական հանգիստը, որովհետև գալիք 2020-ին մեզ տքնաջան աշխատանք ու մեծ գործեր են սպասում:

Երևանում տոն է, թող բոլորը գան, բոլորիդ կանչում եմ՝ եկե՜ք Երևան: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»,- ելույթի իր խոսքում նշեց քաղաքապետը:

 

Տոնական երեկոն ուղեկցվեց օրվա համար հատուկ բեմադրված ինքնատիպ մյուզիքլով՝ հայ էստրադայի երգիչների մասնակցությամբ, որից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վառեց երկրի գլխավոր տոնածառի լույսերը:
Այնուհետև ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը շրջեցին Երևանի 2750-ամյակի այգում բացված սուրբծննդյան տոնավաճառում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP