11:50 23.12.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Դեմոկրատական կուսակցության նախագահների միջև 6-րդ բանավեճին:
«Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների միջև այս տարվա վերջին, իսկ թվով 6-րդ բանավեճը։ Բանավեճին այս անգամ մասնակցում էին 7 թեկնածուներ՝ Ջո Բայդենը, Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էնդրյու Յանգը և Թոմ Սթեյերը։ Ի տարբերություն նախորդ բանավեճին՝ այս բանավեճին չէին մասնակցում Քամալա Հարիսը, ով արդեն դուրս է եկել նախագահական ընտրապայքարից, Քորի Բուքերը և Թուլսի Գաբբարդը։ Վերջին երկուսը չէին բավարարել բանավեճին մասնակցելու համար առաջադրված պահանջները։
Այս բանավեճը աչքի ընկավ նաև նրանով, որ այն դիտել են ռեկորդային թվով քիչ հեռուստադիտողներ։ Կանխատեսվում էր, որ նախագահ Թրամփի իմպիչմենտը ստվերում կթողներ դեմոկրատների բանավեճը, ինչը և տեղի ունեցավ։ Բանավեճն ունեցավ ընդամենը 6 միլիոն դիտում։ Մինչ այսօր ամենադիտված բանավեճը հունիսին տեղի ունեցած առաջին բանավեճն է, որը տարբեր հաշվարկներով ունեցել է 15.3-18.1 միլիոն դիտում։
Այնուամենայնիվ, անգամ այս ցուցանիշը չի հասնում 2015թ․ օգոստոսին Fox News-ի եթերում տեղի ունեցած Թրամփի առաջին բանավեճի 24 միլիոն դիտումների ցուցանիշին։ Դեմոկրատների 6-րդ բանավեճի ընթացքում ամենից շատ խոսելաժամանակը գրանցվել է Բերնի Սանդերսի կողմից՝ 20։30 րոպե, ում անմիջապես հաջորդում է Էմի Կլոբուշարը, իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնված Էլիզաբեթ Ուորենի և Փիթ Բութիջիջի միջև խոսելաժամանակի տարբերությունը ընդամենը մի քանի վայրկյան է։ Սովորաբար, հարցումների արդյունքով առաջատար թեկնածուները գրանցում են խոսելաժամանակի ամենաբարձր ցուցանիշները, սակայն այս դեպքում այդ օրինաչափությունը չպահպանվեց։ Մասնավորապես՝ առաջատար թեկնածու Բայդենը իր խոսելաժամանակով 7 թեկնածուների շարքում հայտնվեց հինգերորդ տեղում։
Բանավեճը սկսվեց Թրամփի իմպիչմենտի քննարկումով և ընթացքում շոշափվեցին արդեն ավանդական դարձած թեմաները՝ տնտեսություն, առողջապահություն, կլիմայական փոփոխություններ, ռասիզմ, Աֆղանստան, Իսրայել և այլն։
Եթե բանավեճի առաջին հատվածն անցավ առավել հանդարտ և միապաղաղ, ապա երկրորդ հատվածը լի էր բախումներով և սուր քննարկումներով։ Այս անգամ թիրախում էր հայտնվել ոչ թե առաջատար թեկնածու հանդիսացող Ջո Բայդենը, այլ վերջերս բավականին բարձր ցուցանիշ գրանցած Փիթ Բութիջիջը։ Վերջինիս հետ առաջին բախումն ունեցավ Էլիզաբեթ Ուորենը, ով մեղադրեց Բութիջիջին միլիարդատերերից ֆինանսավորում ստանալու մեջ, իսկ Բութիջիջը պաշտպանվեց՝ նշելով, որ այդ բեմում կանգնածներից միայն ինքը միլիոնատեր չէ, ի տարբերություն Ուորենի, ով կարողանում է ինքնաֆինանսավորել իր քարոզարշավը։ Քննարկմանը միացավ նաև Բերնի Սանդերսը, ով նշեց, որ Ջո Բայդենը ֆինանսավորվում է 44 միլիարդատերերից, մինչդեռ Փիթ Բութիջիջը՝ 39-ից։ Քաղաքապետ Բութիջիջի հետ նաև բախում ունեցավ սենատոր Էմի Կլոբուշարը, ով անդրադարձել էր Բութիջիջի նախորդ բանավեճի ընթացքում ասածին։ Մասնավորապես, քաղաքապետը նշել էր, որ «այս բեմի վրա Վաշինգտոնի ավելի քան 100 տարվա փորձն է հավաքված, բայց ու՞ր ենք մենք հիմա որպես երկիր»։ Սենատոր Կլոբուշարը հակադարձեց նրան՝ հերթով մատնանշելով թեկնածուներից մի քանիսի (Էլիզաբեթ Ուորեն, Ջո Բայդեն, Բերնի Սադերս և ինքը՝ Էմի Կլոբուշար)՝ երկրի համար արված կարևոր աշխատանքները։
Մեկ այլ բախում տեղի ունեցավ փոխնախագահ Բայդենի և սենատոր Սանդերսի միջև, երբ խոսք գնաց արտաքին քաղաքականության մասին։ Սանդերսը նշեց, որ իր և փոխնախագահի միջև ամենից մեծ տարբերությունն այն է, որ Բայդենն աջակցել է Իրաքի սարսափելի պատերազմին, մինչդեռ ինքը ղեկավարում էր իրաքյան պատերազմի դեմ ընդդիմությունը։
Հետաքրքիր է, որ դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուների մոտեցումը Իսրայելի հարցում կտրուկ տարբերվում է Թրամփի մոտեցումից։ Մասնավորապես՝ Սենատոր Սանդերսը, լինելով հրեա, մատնանշեց, որ ԱՄՆ ոչ միայն պետք է իսրայելամետ լինի, այլ նաև պաղեստինամետ։ Իսկ փոխնախագահ Բայդենը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում անհնար է ունենալ հրեական պետություն առանց «երկու-պետություն» սկզբունքով լուծման։
Այս անգամ բավականին հետաքրքիր ստացվեց բանավեճի ավարտը, մասնավորապես՝ թեկնածուներին տրվեց ընտրություն՝ տալ նվեր կամ ներողություն խնդրել մյուս թեկնածուներից։ Ներողություն խնդրեցին միայն կին թեկնածուները, իսկ իր նվերը բոլորին առաջարկեց Էնդրյու Յանգը, այն է՝ իր կողմից գրված գիրքը։
6-րդ բանավեճի արդյունքում ևս առաջատար թեկնածուն շարունակում է մնալ փոխնախագահ Ջո Բայդենը։ Հաջորդ բանավեճը տեղի կունենա 2020թ․ հունվարի 14-ին։ Հարկ է նշել նաև, որ բանավեճին մասնակցած 7 թեկնածուները ստորագրել էին Դեմոկրատական ազգային համագումարին ուղղված նամակն առ այն, որ իջեցվի բանավեճին մասնակցելու առաջարդված պահանջների շեմը, քանի որ վերջին բանավեճին այդ պահանջները բավարարած 7 թեկնածուներից 6-ը սպիտակամորթ են (իսկ մեկը՝ Էնդրյու Յանգը՝ ասիացի)։ Մինչդեռ, Դեմոկրատական ազգային համագումարը դեռևս չի նշել, թե ինչպես կորոշվի հունվարին կայանալիք բանավեճին մասնակցող թեկնածուների ընտրությունը»,- ասված է վերլուծության մեջ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...