Գյումրիի անշարժ գույքի շուկայում 1800-ականների տների գները մեկուկես տարում աճել են 2,5 անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Գյումրիի անշարժ գույքի շուկայում 1800-ականների տների գները մեկուկես տարում աճել են 2,5 անգամ

18:45 26.12.2019

Մեկուկես տարում Գյումրիում բնակարանային առք ու վաճառքի 2 շուկա է ձևավորվել, որոնք միմյանցից տարբերվում են գնային առաջարկներով: Մեկը քաղաքի կենտրոնն է՝ իր պատմական տներով, որոնց պահանջարկն անընդհատ աճում է, մյուսը ծայրամասային տարածքներն են, որտեղ գների էական թանկացում չկա:

Զբոսաշրջային ակտիվության դրական հետևանքն է քաղաքի հին բնակֆոնդի նկատմամբ սկիզբ առած հետաքրքրությունը: Քաղաքի ալեքպոլյան պատմության ճարտարապետական կառույցների նկատմամբ ուշադրությունը Գյումրի այցելողներից ոմանց մոտ չմնաց զուտ հիանալու, զարմանալու միջավայր, արդեն կան մարդիկ, որոնք նախընտրել են քաղաքի «Կումայրի» արգելոցի տարածքում տներ ունենալ, պահանջարկի հետևանքն էլ հին բնակֆոնդի գնաճն է:

Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող «Ա. Գ. Էսթեյթ» կազմակերպության տնօրեն Արարատ Պապոյանը նշում է, որ վերջին մեկուկես ընթացքում Գյումրիի կենտրոնում տները թանկացել են երկուսուկես անգամ, ինչը թռիչքային է:

Մեկուկես տարի առաջ Գյումրիի կենտրոնում չկառուցապատված, ազատ հողամասի 1 քառակուսի մետրի արժեքը 80-100 դոլար էր, հիմա նույն տարածքի շուկայական արժեքը մինչև 300 դոլարի է հասնում: Ամենապահանջվածը 1800-ականների վերջին կառուցված պատմական տներն են: Դրանք ալեքպոլցի երբեմնի հայտնի մարդկանց ունեցվածքն է: Պահանջարկի հետ մեկտեղ գնորդների պահանջներն են փոխվել:

Ըստ մասնագետի` եթե առաջ կառուցապատողը նայում էր գնվող տանը ու ասում, որ հին գերաններով է առաստաղը, կփոխենք, հիմա ընդհակառակը, փնտրում են տներ, որոնց առաստաղն ու հատակը հին լինեն, որ կարողանան հնությունը ցույց տալ։ Քաղաքի հին դռներն ու լուսամուտներն այսօր համարվում են մեծարժեք ու հին պատմության նմուշներ: Լավագույն նորը մոռացված հինն է․ հենց այս տրամաբանությամբ էլ գնորդները Ալեքպոլի 150-ամյա անցյալի վկայություններն են փնտրում:

«Կումայրի» արգելոցի տների նկատմամբ նման հետաքրքրություն չէր եղել գոնե վերջին 30 տարում: Արգելոցի տների մի մասն այս տարիների ընթացքում հիմնովին քանդվեց, մի մասն էլ պահպանության լուրջ խնդիր ունի: Ղորղանյան 234 տունը 15 տարի առաջ այսպիսի տեսք չուներ: Գյումրիի հին փողոցի պատմական տունը նոր տեր ունի: Տանտիրուհին՝ Մարիամ Թաթարյանն է պատմում, որ տարիներ առաջ տունը լրիվ ավերակ էր, միայն 1 սենյակում էին ապրում նախկին տանտերերը։ Մյուս 2 սենյակների տանիքը քանդված էր, մեջը ծառեր էին աճել։

Տնակի երկարամյա բնակիչներ Թաթարյաններն այս տունը վկայագրով են գնել. կիսախարխուլ և էժան գնով տունը 15 տարի առաջ բնակարանատեր դառնալու միակ հնարավորությունն էր: Տանտիրուհին ասում է, որ վկայագրով գումարը հերիքեց, տունը գնեցին, բայց երբևէ չէին պատկերացնում, որ կարող է մի օր Գյումրիի նկատմամբ նման ուշադրություն լինի և իրենց տունը հետաքրքրություն ներկայացնի։

Այսպիսով, բնակիչները 1864թ. պատմական տունը փրկեցին ոչնչացումից, վերականգնեցին ճարտարապետական տեսքն առանց խախտելու: Տունը եղել է մսագործ Անտոն աղայի տունը: Ըստ Մարիամ Թաթարյանի` տունը կառուցվել է 1864 թվականին։

Տան նկուղներում մսի կախիչները, որպես հնություն, պահպանված էին։ «Կումայրի» արգելոցի վերականգնված շինությունը մի քանի ամիս է, ինչ ոչ միայն բնակտարածք է: Քաղաքի նկատմամբ ուշադրությունն ու զբոսաշրջիկների հոսքը բերեց նպատակային նոր ձեռնարկի: Տան մի հատվածը թոնրատան են վերածել, այցելուների համար հանգստավետ մի վայր է դարձել, որտեղ հին Գյումրվա կենցաղն ու միջավայրն է:

Ճարտարապետական տներով հետաքրքրված գնորդների մոտ 70 տոկոսը ցանկանում է կառույցներն օգտագործել բիզնես նպատակներով, միայն 30 տոկոսը` Գյումրի տեղափոխվելու, բնակվելու համար:

Պահանջարկը մեծ է ավելի շատ հայաստանցիների, քան արտերկրում բնակվողների մոտ։ Բայց գնորդները, ինչպես նաև ներդրողները, խնդիրների են բախվում. դրանք անշարժ գույքի տնօրինման և փաստաթղթային ձևակերպումներին են առնչվում` կա´մ չափագրությունն է սխալ, կա´մ զավթված տարածքներ կան, կա´մ ապօրինի շինություններ, իսկ դրանց արագ լուծում չի առաջարկվում։ Երբ իրավական արագ լուծումներ չեն գտնվում, շատ դեպքերում գնորդները հրաժարվում են տներից:

«Կումայրի» արգելոցի ավելի քան 1000 հա տարածքի 300 հա-ն պատմական մասն է, որն էլ ամենամեծ պահանջարկ վայելող գույքն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP