Այսօր Գյումրիում ևս 2 ընտանիք է բնակարանամուտ տոնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Այսօր Գյումրիում ևս 2 ընտանիք է բնակարանամուտ տոնել

18:16 26.12.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր 2 բնակարան է նվիրել տնակում բնակվող 2 ընտանիքի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակարանները գնվել են նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հայտի «Խոստացած մատաղ» խճանկարի 15 հազար կտորների վաճառքից: Իսկ ամեն մի կտորը վաճառվում էր խորհրդանշական` 1000 դրամով:

Հանգանակությանը մասնակցել են ոչ միայն գյումրեցիները, այլև հանրապետության տարբեր մարզերից քաղաք այցելած հյուրերը, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

Երկու ընտանիքներն էլ Գյումրիի Բուսաբանական այգու տարածքի 207-րդ տնակային թաղամասի բնակիչներ են: Այվազյանների և Ծառուկյանների ընտանիքներն արդեն տեղափոխվել են և ապրում են քարաշեն տներում: Երկու ընտանիքների համար հիմնադրամը գնել է 3 սենյականոց բնակարաններ:

Խճանկարի կտորների վաճառքից գոյացած գումարը կազմել է ավելի քան 15 մլն դրամ: Հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի խոսքերով` ավելի քան 8500 մարդ է հանգանակություն կատարել, հավաքված գումարը, սակայն, բավարար չի եղել 2 բնակարան գնելու համար, քանի որ բնակարանները Գյումրիում թանկացել են։

Հանգանակվածին որոշակի գումար ավելացրել է հիմնադրամը։ Այվազյանների ընտանիքի անդամները երաժիշտներ են, բնակարանամուտն էլ տոնեցին երաժշտական հնչյունների ներքո։

Մյուս ընտանիքը՝ Ծառուկյանները, 5 աղջիկ ունեն, որից 3-ը` անչափահաս։ Այժմ նրանք արդեն իրենց սենյակներն ունեն՝ լուսավոր ու գեղեցիկ։

Ի դեպ, Ծառուկյան ընտանիքի հայրը շինարար է և իր ձեռքով է նոր բնակարանի հարդարումն արել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP