Զուրաբիշվիլին ինքը խնդիր է Վրաստանի համար. Վրաստանի նախագահի հայտարարությանը արձագանքում են քաղաքական գործիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Զուրաբիշվիլին ինքը խնդիր է Վրաստանի համար. Վրաստանի նախագահի հայտարարությանը արձագանքում են քաղաքական գործիչները

17:16 26.12.2019

Վրաստանի հանրային հեռուստատեսության «Ազատ հայացք» հաղորդաշարի եթերում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 24-ին խոսել է երկրի սահմանային խնդիրների մասին՝ պատասխանելով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ առաջացած անհամաձայնության հարցին: Վրաստանի նախագահը նախ «բարի ընկեր» է անվանել Ադրբեջանը՝ շեշտելով, որ անլուծելի հարցեր չեն կարող լինել, ապա ավելացրել է, որ վրացական կողմը պետք է վերջապես կայանա որպես պետություն և հստակեցնի իր սահմանները ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի և մյուս հարևանների հետ:

«Մենք պետք է կայանանք որպես պետություն, և դա պահանջում է, որ մեր սահմանները լինեն պարզված, որից հետո պաշտպանված: Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտության գոտիների՝ Աբխազիայի և Օսիայի, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նախկինում այդ երկրների հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ էին գործում: Հետագայում, սակայն, դրանք ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են աշխատանքը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել Վրաստանում: Նախ՝ Զուրաբիշվիլիին մեղադրում են հարևան երկրների հետ հակամարտություններ հրահրելու փորձի, ապա Աբխազիայի և Օսիայի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մեջ։

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. «Վրաստանը ոչ Աբխազիայի, և ոչ էլ Օսիայի հետ սահմաններ չունի: Գուցե տիկին նախագահը տեղյակ չէ, որ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը Վրաստանի անբաժանելի մասն են, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են: Ինչպե՞ս կարելի է հայտարարել սեփական տարածք համարվող շրջանների հետ պետական սահման ունենալու մասին»:

Զուրաբիշվիլիին կոշտ քննադատության են ենթարկել նաև «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարներ Միխեիլ Սաակաշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: Սաակաշվիլին նախագահին անվանել է քաղաքական գործիչ, որն աշխատում է Վրաստանի ազգային, պետական շահերի դեմ: Նույնը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նաև վրացի քաղաքագետ Գելա Վաշաձեն:

«Զուրաբիշվիլին ինքը խնդիր է Վրաստանի համար: Բացի Ռուսաստանից, Վրաստանը չունի խնդիրներ մյուս հարևանների հետ: Նախագահն այդ հայտարարությունն արել է, որ սկանդալ առաջացնի: Թե ինչ է նա նկատի ունեցել, այլ հարց է, բայց նա ասել է մի բան, որը վնասում է Վրաստանի շահերին: Բոլորն էլ գիտեն, որ Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի սահմանների հստակեցման հարցեր, բայց դրանք լուծելի են և չի կարելի այդ հարցերը դնել տարածքների բռնազավթման հետ նույն հարթության վրա: Վստահ եմ, որ Զուրաբիշվիլիի այդ խոսքերը բացասական ազդեցություն չեն թողնի մեր հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հասցրել են շփվել Վրաստանի նախագահի հետ և նրա մասին պատկերացում կազմել»,- ասաց վրացի քաղաքագետը:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքը որևէ արձագանք չի գտել Ադրբեջանում, մինչդեռ նրա հայտարարության առիթը Ադրբեջանի և Վրաստանի սահմանին Դավիթ Գարեջիի վրացական վանական համալիրի շուրջ հակամարտությունն է եղել: Ադրբեջանը ինքնակամ զավթել է համալիրը՝ քրիստոնեական կառույցն անվանելով իր պատմական ժառանգության մաս: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկու երկրների սահմանները հստակեցված են, քննարկվում են որոշ հատվածներում մի քանի մետրեր այս կամ այն կողմ գծելու հարցեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

20:20 29.07.2025

Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

BACK_TO_TOP