Վարչապետը վրդովվեց Գյումրիի մաքսատանն առկա ահռելի հերթից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Վարչապետը վրդովվեց Գյումրիի մաքսատանն առկա ահռելի հերթից

15:09 27.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է ավտոներկրողների հետ: Վերջիններս բողոքել են չափազանց մեծ հերթերից, ավտոմեքենաները մաքսազերծելու համար բավական երկար սպասելուց և վարչապետին խնդրել են, որ այս օրերին մաքսատունն աշխատի ավելի մեծ թափով: ՀՀ վարչապետը, ի պատասխան, նշել է, որ միայն այս տարվա դեկտեմբերին Հայաստան է բերվել այնքան ավտոմեքենա, որքան նախկինում՝ ամբողջ տարվա ընթացքում ու ինքն էլ գնում է մաքսատուն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և բողոքների հիմնավորությունը ճշտելու համար:

Վարչապետը սպասարկման կենտրոնի պատասխանատուներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են դժգոհում մարդիկ, օրինակ՝ բողոքում են, որ տարածքում կան մեքենաներ, որոնք փաստաթղթային խնդիր չունեն, բայց տարածքից չեն գնում:

Նրան պատասխանեցին, որ այդ մեքենաները փողոցում են, ոչ թե մաքսատան տարածքում: Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց.

«Եթե մաքսազերծելու ենթակա մեքենա չունեն, ինչո՞ւ են եկել, կանգնել այդտեղ: Ոստիկանության պետի հետ ճշտեք` ոնց է կազմակերպվելու»:

Այնուհետ հետաքրքրվեց «հերթ նայողների», «հերթ փախցնողների» մասին՝ հանձնարարելով դժգոհություններին արձագանքել:

Նիկոլ Փաշինյանը շրջեց սպասարկման կենտրոնի տարածքում, տեղեկացավ սպասարկման կարգին: Վարչապետը վրդովվեց, որովհետև մաքսատանը ահռելի հերթ կար, իսկ քաղաքացիները դժգոհում էին, որ չեն հասցնի մինչև հունվարի 1-ը մեքենաները մաքսազերծել:

Աշխատակիցները նշեցին, որ մինչև ժ. 23:00-ն նորմալ կազմակերպում են աշխատանքը: Ի պատասխան՝ վարչապետը հանձնարարեց աշխատել շուրջօրյա, հորդորեց լրացուցիչ աշխատակիցներ վերցնել և գոնե տոնական օրերին սպասարկել ավտոներկրողներին շուրջօրյա:

Մի շարք քաղաքացիներ էլ բողոքեցին, որ գյումրեցիների կողմից ծեծի են ենթարկվել` հերթ պահելը ոչ միշտ է հաջողվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

16:06 17.08.2025

Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

15:30 17.08.2025

Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...

BACK_TO_TOP