Դատախազությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Դատախազությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը

17:08 28.12.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, նշել է.

««Գործարարը դատախազությունից պարզաբանում է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար» վերտառությամբ «hraparak.am»-ի հրապարակումը սոցիալական ցանցերում տիրաժավորվում է իրականությունից կտրված տարատեսակ մեկնաբանություններով, ընդհուպ անհիմն եզրակացություններով, ինչի նպատակը մանիպուլյատիվ էֆեկտով հանրության մոտ համապատասխան քրեական գործի շրջանակներում հարուցված քրեական հետապնդման հիմնավորածության վերաբերյալ թյուր կարծիք ձևավորելն է: Ուստի ստիպված ենք, այնուամենայնիվ, արձագանքել:

Նախ՝ այդ հրապարակման մեջ նշված հանգամանքի շուրջ աժիոտաժ առաջացնելու արհեստականության մասին է վկայում իրողությունը, որ դատողություններն ու մտավարժանքներն արվում են քրեական գործի նյութերում առկա փաստական հանգանաքններից, տվյալներից, ապացույցներից բացարձակ անտեղյակության պայմաններում՝ հիմնված բացառապես մեկ անձի՝ որպես գործարար ներկայացող՝ Հ. Թովմասյանի հետ փոխկապակցված անձի, իրականում նրա կնոջ քրոջ ամուսնու կողմից արված հայտարարությունների վրա:

Ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ ավելին չենք կարող ասել, սակայն ըստ այս պահին առկա քրեական գործի նյութերի՝ 52.4 մլն դրամով մինչ այդ վաճառված, իսկ մոտ մեկուկես տարի անց բանկի կողմից 59մլն դրամ արժեքով գնահատված գույքը ընդամենը 3մլն դրամով Հրայր Թովմասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է իրեն փոխկապակցված անձանց՝ իր կնոջ քրոջ և նրա ամուսնու անունով:

Թերևս արդեն պարզ է, թե ինչու է անձը մոռացել որպես գործարար հանդես գալուց բացի Հ. Թովմասյանի հետ իր բարեկամական կապերը ևս «գաղտնազերծել»:

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե քրեական հետապնդումը հարուցվել է անգամ առանց գույքի դե յուրե սեփականատիրոջը հարցաքննելու, ապա դա հնարավոր չի եղել ապահովել տվյալ անձի՝ ՀՀ-ից բացակայելու պատճառով: Ընդ որում՝ անձի ՀՀ տարածքում գտնվելու հանգամանքը պարզելու համար կրկնակի անգամ (2019թ. հոկտեմբերին և նոյեմբերին) հարցում է արվել, որոնց արդյունքում ՍԵԿՏ համակարգով պարզվել է, որ վերջին անգամ այդ անձը ՀՀ տարածքը լքել է 25.07.2019թ. և վերադառնալու մասին տվյալներ չկան:

Ամեն դեպքում շատ ողջունելի է Հայաստան վերադառնալու նրա մտադրությունը, քանի որ դա հնարավորություն կստեղծի կատարելու այն դատավարական և քննչական գործողությունները, որոնք մինչ այդ հնարավոր չեն եղել Հայաստանից նրա բացակայության պատճառով:

Հորդորում եմ հետայսու զերծ մնալ ժամանակավրեպ, չփաստարկված պնդումներ ու մեկնաբանություններ անելուց»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP