16:22 29.12.2019
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արմավիրի թեմի առաջնորդին
հանձնել է արքության պատվի սրբատառ կոնդակը:
Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում բազմամյա ծառայության:
Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, թեմի հոգևոր սպասավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների և թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Ուրախությամբ ողջունելով արարողության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամենքին բերել է իր օրհնությունն ու բարեմաղթանքերը:
«Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ մեր Եկեղեցու սպասավորը` պարզ հոգևոր հովիվ, թե առաջնորդ, սիրված և հարգված լինի հավատացելոց կողմից», – ասել է Վեհափառ Հայրապետը` գոհունակություն հայտնելով Սրբազանի շուրջը համախմբված բազում հայորդիներին տեսնելու պատկերի առիթով:
Նորին Սրբությունը աղոթքով մաղթել է, որ Տերը զորացնի Սիոն արքեպիսկոպոսին իր առաքելության մեջ և նա շարունակի իր արդյունավոր ծառայությունը` հանուն թեմի զորացման և հայրենիքի պայծառության:
Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը:
«Սիրելի Սրբազան, ավելի քան երեք տասնամյակ Դուք, որպես ուխտյալ զինավորն Քրիստոսի, ամենայն պատրաստակամությամբ Ձեր կարողությունները ծառայեցնում եք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը: Ձեր քահանայագործության առաջին քայլերը Դուք կատարել եք Արարատյան Հայրապետական թեմում, ապա երկար տարիներ արդյունավորությամբ հովվել Վառնայի հավատավոր հայ համայնքը՝ արթուն սպասավորությամբ ջանքեր ներդնելով, որպեսզի ամրանա հայորդյաց համայնքային կյանքը, զորանա մեր ժողովրդի զավակների կապը մեր Եկեղեցու հետ և նոր սերունդի հոգիներում արմատավորվի հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը:
Մենք Ձեզ ծառայության կոչեցինք Գեղարքունյաց թեմում, ապա Ձեզ վստահեցինք Արմավիրի թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը՝ բարի սպասումով, որ հայրենական ու սփյուռքյան ծառության փորձառությամբ պիտի շարունակեք նոր հաջողություններով արդյունավորել Ձեր գործունեությունը և ավանդ բերել մեր Եկեղեցու պայծառությանը: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ այս տարիների ընթացքին կարելին ի սպաս եք բերել՝ շենացնելու Արմավիրի թեմը, առավել արդյունավոր դարձնելու հոգևորականց գործունեությունը քաղաքներում ու գյուղերում` ի նպաստ մեր ժողովրդի զավակների հոգևոր կյանքի վերազարթոնքի», – ասված է Հայրապետական կոնդակում:
Հայրապետական կոնդակը փոխանցելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիոն Սրբազանին շնորհել է ձեռաց խաչ:
Այնուհետև Արմավիրի թեմի առաջնորդն իր խորին շնորհակալությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին մեծ պատվի համար` նշելով, որ այդ վաստակը նա կիսում է թեմի յուրաքանչյուր անդամի հետ, քանի որ հոգևորական և աշխարհական լծակից հայորդիների շնորհիվ են թեմական կյանքում արձանագրվել բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Սրբազանն ընդգծել է, որ հոգևոր ծառայությունն անվերջ է և շարունակական, ուստի առավել մեծ խանդավառությամբ պիտի շարունակի իր ծառայությունը բերել Հայոց Եկեղեցուն:
Սիոն արքեպիսկոպոսը նաև իր շնրոհակալությունն է հայտնել Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններին թեմին և հոգևոր սպասավորներին ցուցաբերվող զորակցության համար:
Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...