Սպիտակում 41-ամյա տղամարդու՝ առանձին դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Սպիտակում 41-ամյա տղամարդու՝ առանձին դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի

15:14 30.12.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 1990թ. և 1988թ. ծնված բնակիչները լարված և անբարյացկամ հարաբերությունների մեջ են գտնվել տուժողի՝ Սպիտակ քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչի հետ, որն աշխատել է ապահովագրական ընկերություններից մեկի՝ Սպիտակ քաղաքում գտնվող գրասենյակում, որը պատկանում է նույն քաղաքի բնակիչ 1987թ. ծնված տղամարդուն:

Քննության տվյալներով՝ այդ կապակցությամբ 41-ամյա տղամարդուն հանդիպելու և նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին գործով մեղադրյալներից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, զանգահարել է իր մտերիմ, վերոհիշյալ ապահովագրական գրասենյակի տնօրենին և հայտնել, որ անակնկալ ձևով ուզում է հանդիպել տուժողին՝ առաջարկելով կազմակերպել իրենց հանդիպումը:

Գրասենյակի ղեկավարը, հաստատապես տեղյակ լինելով 29-ամյա երիտասարդի կողմից աշխատակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին, գիտակցելով նրա հետ համատեղ գործելու, ինչպես նաև՝ վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գրասենյակի աշխատակցին գցելով մոլորության մեջ և հավաստիացնելով, թե, իբր, կարևոր տվյալներ պետք է հայտնի, հրավիրել է Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ապահովագրական ընկերության գրասենյակ՝ միաժամանակ թաքցնելով 29-ամյա երիտասարդի՝ նրան հանդիպելու հանգամանքը:

Վերջինիս հետ նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպելու հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գրասենյակի տնօրենը նաև զանգահարել է իր մյուս ծանոթին, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, միացրել հեռախոսի բարձրախոսը, տուժողի ներկայությամբ զրուցել նրա հետ, որի ընթացքում վերջինս, հրազենով զինված, դանակով զինված ընկերոջ՝ Վանաձոր քաղաքի 1988թ., ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ՝ 1988թ. ծնված բնակչի հետ, ժամանել է գրասենյակ:

Այնուհետև, 41-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները, 29-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած, հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, իսկ 31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, գիտակցելով իր գործողություններով վտանգավոր այլ հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն գիտակցաբար թույլ տալով դրանք, իր մոտ գտնված ատրճանակից կատարված կրակոցով դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող միջանցիկ հրազենային վնասվածք է պատճառել նաև ներկաներից մեկին, որից հետո ապահովագրական գրասենյակից երեքով դիմել են փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել է դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների երկու պարկուճ, դրանք վերցրել ու հեռացել, իսկ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՝ մարմնական վնասվածքներից առաջացած հեմոռագիկ և տրավմատիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 1990թ. ծնված երիտասարդին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ապահովագրական գրասենյակի տնօրենին՝ 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է հիշյալ երեք անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է սպանության դեպքին ներկա չորրորդ անձին՝ Վանաձոր քաղաքի՝ 1988 թվականին ծնված մյուս բնակչին, ապա վերջինիս նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Օրերս, ձեռնարկված օպերատիվ-որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վերջինիս, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձի կողմից 29-ամյա երիտասարդին ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործի մասերն անջատվել են առանձին վարույթ, և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

BACK_TO_TOP