ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից

19:56 30.12.2019

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կասկածանքով բերման ենթարկված 2 ռուսաստանցիները խոստովանական ցուցմունք են տվել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները կասկածյալներից առգրավել են նյութեր, որոնք հաստատում են մեղադրանքը: Հաղորդվում է, որ Ամանորի օրերին խոշոր ահաբեկչություն ծրագրելու մեջ կասկածվող տղամարդիկ հավատարմության երդում էին տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նախապատրաստվող ահաբեկչության մասին Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացել էր ամերիկյան հատուկ ծառայություններից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգի միջոցով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այդ կարևոր տեղեկության համար, որը թույլ է տվել կանխել խոշոր ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

14:10 19.05.2025

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

13:56 19.05.2025

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

13:50 19.05.2025

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

13:44 19.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...

BACK_TO_TOP