Ամանորի նախօրեին ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման բազմաթիվ փորձեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Ամանորի նախօրեին ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման բազմաթիվ փորձեր

20:46 30.12.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 29-ի ժամը 01։10-ի սահմաններում անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․Ս-ին։ Նրանք վերջինիս մոտ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։

Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է արտանետման փորձ կատարելու նպատակով  հիմնարկին մոտեցող անձի։ Անմիջապես ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են վերջինիս հետագա գործողությունները, և ահազանգվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին։ ՔԿՀ աշխատակիցների կողմից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նշված անձի կողմից թողնված երկու փաթեթ, իսկ նրա անձնական խուզարկությամբ՝ մեկ փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել 17 բջջային հեռախոս, 2 մարտկոց և առանց գործարանային փաթեթավորման և մակնշման թվով 1615 սպիտակ դեղահաբ։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, ներնետում է կատարվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած ծառայողների կողմից հայտնաբերվել է 200,8 գր ընդհանուր քաշով, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում ծանրություն ապահովելու համար եղել են 3 պտուտակ, 4 պնդօղակ և ուղղանկյունաձև մետաղի կտոր, իսկ պարունակությունը բաղկացած է եղել անհիդրիդ հիշեցնող 0,5 մլգ հեղուկով լի 6 մլ տարողությամբ ներարկիչից, 0,5 գրամ ընդհանուր քաշով, ափիոնանման զանգվածից, ինչպես նաև բժշկական ռետինե ձեռնոցից կտրած երկու մատերի մեջ լցված, 2,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածից։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

«Բացի այդ՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Վանաձոր», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով իրականացվել են նախատեսված, ինչպես նաև չնախատեսված խուզարկություններ։

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 3 ականջակալ, հեռախոսի 3 բաժանորդային քարտ, 47 կտրող-ծակող առարկա, 1 ինքնաշեն պարան, 209 խաղաթուղթ, էլեկտրական 1 ինքնաշեն սալիկ և 1 ջրատաքացուցիչ, լոտո՝ իր խաղաքարտերով, ինչպես նաև 5 լիտր ինքնաշեն գինու թուրմ և 0,250 լիտր սպիրտ։

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 մարտկոց, 9 լիցքավորիչ, 12 USB լար, 9 ականջակալ, 2 հիշողության կրիչ և 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև 107 խաղաքարտ, 2 զույգ ինքնաշեն զառ, 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, 6 լիտր ինքնաշեն գինի, 1 լիտր օղի և 27 կգ ինքնաշեն օղու թուրմ։

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից ևս հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել արգելված իրեր՝ 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, 5 լիցքավորիչ և 3 մարտկոց, նաև 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, պարանով ամրացված 4 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և դաջվածքի ինքնաշեն 1 սարք։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ա․-ի անվամբ քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում առկա 10 շիշ հանքային ջրերից երկուսը լցված են եղել օղուն բնորոշ հոտով հեղուկով։

Նույն օրն իրականացվել են նաև չնախատեսված խուզարկություններ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 1 ականջակալ, 2 wi-fi սարք, գործարանային արտադրության 76 խաղաքարտ, 2 ինքնաշեն նարդի՝ իրենց զառերով, և 27 կտրող-ծակող գործիք։

Չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ, 5 կտրող-ծակող գործիք, 1,5 լիտր ինքնաշեն օղի և 0,5 լիտր ինքնաշեն գինու թուրմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP