20:29 09.01.2020
Իրանը հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան բազաների վրա իրականացված հարձակումը խոշոր ռազմական գործողության միայն սկիզբն է: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ այդ գործողությունը կրում է «Նահատակ Սոլեյմանի» անվանումը և կշարունակվի ողջ տարածաշրջանում:
Հաջիզադեի խոսքերով՝ Իրանի նպատակը եղել է ոչ թե որևէ մեկին սպանելը, այլ «թշնամու ռազմական մեքենային հարվածելը»:
«Մենք կարող էինք գործողությունն այնպես իրականացնել, որ առաջին քայլով կսպանվեր 500 մարդ, իսկ պատասխանի դեպքում երկրորդ և երրորդ քայլերով նրանց զոհերի թիվը կհասներ 4000-5000-ի»,- ասել է Հաջիզադեն:
ԻՀՊԿ-ի մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Իրանը տարածաշրջանում նույնականացրել է ամերիկացիների և նրանց դաշնակիցների 104 թիրախ:
«Եթե ամերիկացիները կրկին որևէ սխալ գործեն, ապա նրանց դիրքերը կթիրախավորվեն»,- ասել է աղբյուրը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրան ուղեկցող մի քանի այլ անձինք սպանվել էին հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով:
Ի պատասխան այս հարձակման՝ Թեհրանը հրթիռակոծել էր Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա:
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...