Վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական. Փաշինյանը ջնջել է իր գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական. Փաշինյանը ջնջել է իր գրառումը

16:12 14.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տվյալներ էր հրապարակել վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան ժամանածների վերաբերյալ:

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,- գրել է վարչապետը:

 

Ավելի ուշ վարչապետը գրառում է արել` հայտնելով, որ նախորդ գրառումը հեռացրել է ճշգրտումների պատճառով:

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»,- գրել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

16:12 19.07.2025

Հայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

15:57 19.07.2025

Ճապոնիան ուսումնասիրում է 2011 թվականի վթարից հետո իր առաջին ատոմակայանի կառուցման հնարավորությունը

Ճապոնիայի «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» (KEPCO) քննարկում է Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում երկրաբանական հետազոտությունների վերսկսման հարցը՝ նախապատրաստվելով 1-ին էներգաբլոկի վերականգնմանը, որը կլինի Ճապոնիայում 2011 թվականի Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո ատոմակայան կառուցվելու առաջին դեպքը։ «Կանսայի էլեկտրաէներգիայի ընկերությունը» 2010-2011 թվականներին Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա կայանում 1-ին էներգաբլոկի վերականգնման համար երկրաբանական հետազոտություններ էր անցկացնում, սակայն Ֆուկուսիմա Դաիչիի աղետից հետո դադարեցրել […] ...

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

15:40 19.07.2025

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […] ...

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

15:25 19.07.2025

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […] ...

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

15:11 19.07.2025

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […] ...

SHANTNEWS

15:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP