Լևոն Էքմեքճյանի աճյունի հետ կապվածը թյուրիմացություն է. թուրք իրավապաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Լևոն Էքմեքճյանի աճյունի հետ կապվածը թյուրիմացություն է. թուրք իրավապաշտպան

15:22 29.05.2018

Թուրքիայում 1983 թվականի հունվարի 23-ին կախաղան բարձրացված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքճյանի աճյունը ստանալու հարցով մի քանի տարի առաջ Թուրքիայի իշխանություններին էր դիմել նրա փարիզաբնակ եղբայրը՝ Համբարձում  Էքմեքճյանը: Հավանություն ստանալուց և երկու տարվա աշխատանքներից հետո, 2016 թվականին Լևոն Էքմեքճյանի աճյունն ուղարկվել էր Փարիզ: Ինչպես հայտնի է, այդ աճյունի հետ կապված վերջերս սկանդալային բացահայտում է տեղի ունեցել: Պարզվել է, որ աճյունը չի պատկանում Լևոնին. նրա աճյունի անվան տակ Թուրքիայից հանգուցյալի հարազատներին կնոջ և շան ոսկորներ են ուղարկվել:

Այս հարցով զբաղվող թուրք իրավապաշտպան  Էրեն Քեսքինն այսօր  լրագրողներին տեսակապով ասել է.

«Սա մեր ազգային պարտականությունն է և ամեն գնով շարունակելու ենք Լևոն Էքմեքճյանի աճյունի որոնողական աշխատանքները»:

Քեսքինը, որը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, ինչի համար էլ բազմաթիվ անգամ հայտնվել է ճաղավանդակների հետևում, «ԱՍԱԼԱ» կազմակերպության մարտիկ Լևոն Էքմեքճյանի դեմ իրականացվածի մեջ մեղադրում է Թուրքիայում հեղաշրջում կատարած զինվորական թևին:

«Լևոնին դատել են ապօրինաբար։ Նրան զրկել են պաշտպանվելու իրավունքից և հետո իրենց  անիրավությունները «նվիրագործել են»՝ Լևոնին անարգ կերպով կախաղան բարձրացնելով»,- ասել է Էրեն Քեսքինը:

Պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք իսլամական դիմագիծ ունեցող Թուրքիայի այսօրվա իշխանությունները համեմատաբար ավելի խղճամիտ չեն մոտենում Լևոն Էքմեքճյանի աճյունը նրա հարազատներին հանձնելու հարցին, ասաց, թե իր համար Թուրքիայի ներկա և նախկին իշխանությունները միմյանցից շատ չեն տարբերվում:

«Թուրքիայում իշխանության մի թևը, եթե իսլամական դիմագիծ ունի, ապա մյուս թևը ազգայնական է, և իրականում այս երկու իշխանությունները նույն կերպ են մտածում: Ուստի, ճիշտ չէ մտածել, թե իսլամի ըմբռնումներով այսօր Թուրքիան կառավարող իշխանություններն անցյալի ազգայնական իշխանություններից տարբերվող մոտեցում պետք է ունենային Էքմեքճյանի հարցով»:

Խոսելով Լևոն Էքմեքճյանի աճյունի որոնողական աշխատանքների մասին՝ Էրեն Քեսքինը նշեց, որ իրենք այդ աշխատանքները կատարել են խիստ գաղտնի պայմաններում:

«Երկար տևեց՝ գրեթե երկու տարի, մինչև կարողացանք իմանալ այն վայրը, որտեղ թաղված է Լևոնը: Նախ ուսումնասիրեցինք Անկարայի Ջեբեջի գերեզմանոցի մատյանները, որոնք  բավական հին էին, և որտեղ գրանցված էր, թե Լևոնը թաղված է այդ գերեզմանոցում: Հետո կարողացանք բացել տալ այն տարածքը, որը մատյանում նշված էր իբրև Լեւոնի հուղարկավորության վայր: Դրանից հետո, սակայն, թուրքական հուղարկավորման ծառայությունները հրաժարվեցին մեզ օգնել գտնված աճյունը Ստամբուլ փոխադրելու հարցով: Մենք  դիմեցինք քրիստոնեական մի եկեղեցու կից գործող հուղարկավորման ծառայություններից մեկին, որը հատուկ արկղ պատրաստեց: Մենք Լևոնի աճյունը նախ Պոլիս և ապա Փարիզ պիտի փոխադրեինք: Անկարայում բոլոր այս աշխատանքները մենք կատարեցինք տեղի թաղապետարանի տված  թույլտվությամբ»։

Էրեն Քեսքինը վստահ է, որ գտնված աճյունի իսկության պատասխանատվությունը Թուրքիայի ազգայնական իշխանության ուսերին է, քանի որ, ըստ նրա, ռազմական հեղաշրջում կատարած իշխանության օրոք է Էքմեքջյանի մարմինը հանձնվել հողին:

«Լևոնի հարազատներն իրավունք ունեն դատական հայց ներկայացնել, դա նրանց լիիրավ իրավունքն է, և մենք, որպես իրավապաշտպաններ պատրաստ ենք բոլոր միջոցներով զորավիգ կանգնել նրանց»,- ասել է Էրեն Քեսքինը։


 

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ի բեյրութահայ անդամ Լևոն Էքմեքճյանը 1982 թվականի օգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ Թուրքիայում իրականացրել է ռազմական  մի գործողություն՝ զինված մուտք գործելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայան։ Նրանք կրակ են բացել օդանավակայանի սպասասրահում, ուր այդ պահին եղել են նաեւ  թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զոհրաբ Սարգսյանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 82-ը։ «Էրզրում-Կարին» անվանված այդ գործողության ընթացքում Լևոն Էքմեքջյանի ընկերը՝ Զոհրաբ Սարգսյանը մահացել է, իսկ Լևոն Էքմեքջյանը, ծանր վիրավորվելուց հետո, թուրքական զինվորական դատարանի կողմից դատապարտվել է մահվան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

16:06 06.08.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքներին […] ...

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:01 06.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

15:40 06.08.2025

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:25 06.08.2025

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

15:11 06.08.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...

SHANTNEWS

15:00 06.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP