21:30 20.01.2020
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը վերջին մի քանի շաբաթներին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ սկսվեց օրեր առաջ, երբ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը հայտարարեցին, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի ավագ անդամների իրենց լիազորություններից, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ և հավասարապես ապրել Միացյալ Թագավորությունում և Կանադայում:
Այս իրադարձությունը ստացավ «Մեգզիթ» անվանումը, ինչը բառախաղով ակնարկում է «Բրեքզիթը»՝ Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիության կազմից:
Թագավորական պարտականություններից հրաժարվելու արքայական զույգի հայտարարությունը բուռն քննարկման առարկա է դարձել: Արքայազն Հարրին որոշ պարզաբանումներ է տվել:
«Միացյալ Թագավորությունն իմ տունն է, իմ սիրելի վայրը: Դա երբեք չի փոխվի: Երբ ես և Մեգանն ամուսնացանք, մենք այնքան ոգևորված էինք, հույսով լի և այստեղ էինք՝ ծառայելու: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում այն, որ ամեն ինչ այսպես է ավարտվում: Իմ և կնոջս՝ լիազորությունների վայր դնելը հեշտ որոշում չէր: Դա տեղի է ունեցել ամիսների բանակցություններից և տարիների մարտահրավերներից հետո: Ես գիտեմ, որ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց այս իրավիճակում իսկապես այլ տարբերակ չկար: Մենք հույս ունեինք ծառայել թագուհուն և երկրին, սակայն առանց հանրային ֆինանսավորման: Ցավոք, դա հնարավոր չէր»,- նշել է Հարրին:
Արքայազն Հարրին առաջին անգամ էր ելույթ ունենում նախօրեին Բուքինգեմյան պալատի տարածած հայտարարությունից հետո, որով թագուհի Եղիսաբեթ 2-րդը հայտնում էր, որ Հարրին և Մեգանն այլևս պաշտոնապես չեն ներկայացնի Բրիտանիայի միապետին:
«Բազմաթիվ ամիսների զրույցներից և վերջերս տեղի ունեցած քննարկումներից հետո ես ուրախ եմ, որ միասին մենք կառուցողական և իմ թոռանը և նրա ընտանիքին սատարող որոշման ենք եկել: Հարրին, Մեգանը և Արչին միշտ կմնան իմ ընտանիքի շատ սիրված անդամներ: Ես հասկանում եմ այն բոլոր մարտահրավերները, որոնց առջև նրանք կանգնել են վերջին երկու տարիներին իրենց վրա սևեռված ուշադրության պատճառով և սատարում եմ ավելի անկախ կյանք վարելու նրանց որոշումը: Իմ ողջ ընտանիքը հույս ունի, որ այսօրվա համաձայնությունը նրանց թույլ կտա երջանիկ և խաղաղ նոր կյանք կառուցել»,- նշված է հայտարարության մեջ:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նաև կդադարեն օգտագործել Նորին մեծություններ տիտղոսը, ընդ որում, նրանք կշարունակեն մնալ Սասսեքսի դուքս և դքսուհի, իսկ Հարրին կպահպանի արքայազնի տիտղոսը, որը նրան տրվել է ի ծնե:
Արքայական ընտանիքի կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից:
Ի դեպ, արքայազն Հարրին և Մեգանը հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսված 2.4 մլն ֆունտ սթերլինգը, որն օգտագործել են Վինձորում իրենց տան վերանորոգման համար:
Բրիտանական արքայազնն ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ ծանոթացել էր 2016-ի ամռանը՝ ընկերոջ միջոցով: Սկզբում նրանք գաղտնի էին հանդիպում, սակայն ամիսներ անց հայտնել էին իրենց սիրավեպի մասին: 2018-ի մայիսին զույգն ամուսնացավ և ստացավ Սասսեքսի դուքս և դքսուհի տիտղոսը: 2019-ի մայիսի 6-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Արչին:
Britain’s Prince Harry, Duke of Sussex and his wife Meghan, Duchess of Sussex emerge from the West Door of St George’s Chapel, Windsor Castle, in Windsor, on May 19, 2018 after their wedding ceremony. / AFP PHOTO / POOL / Ben BirchallBEN BIRCHALL/AFP/Getty Images
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...