20:17 21.01.2020
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ փակ քննարկում՝ նվիրված սպանդանոցների թեմային: Հիշեցնենք, որ անասունների՝ սպանդանոցներում պարդադիր մորթի դեմ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց հավաքները ժամանակավորապես դադարեցրել էին՝ սպասելով այս քննարկման արդյունքներին:
Խորհրդարանում իրականացված փակ քննարկումը տևեց շուրջ 2 ժամ: Ապա լրագրողներին քննարկման վերաբերյալ պարզաբանում տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Խոսել ֆերմերային տնտեսություններից, բայց դուրս թողնել շուրջ 500 մսավաճառների, կարծում եմ, ճիշտ չէ: Ուստի այս սխեմայի մեջ պետք է ընդգրկել նաև մսավաճառներին, որպեսզի արդյունքում նրանք այս շղթայից դուրս չմնան: Եկանք այն եզրահանգման, որ կառավարությանը առաջարկենք մոբիլ սպանդանոցներ և այն մսավճառները ովքեր զբաղվում են այդ գործով , հնարավորություն ունենան մոբիլ սպանդանոցներով իրենց բիզնեսը շարունակելու»,- ասաց Ռուստամ Բաքոյանը:
Ռուստամ Բաքոյանը նշեց, որ փակ քննարկմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ, մասնագետներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, սպանդանոցների սեփականատերեր: Ըստ պատգամավորի՝ սպանդանոցների նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է վերականգնել: Ռուստամ Բաքոյանը հայտարարեց ևս մեկ նորության մասին:
«Մսի վաճառքի պարագայում 5-րդ ձև չպահանջեն խանութից կամ ում, որ հանձնում են: Այս դեպքում գոնե ժամանակավոր լուծում ենք առաջարկում, որ մարդիկ գոնե իրենց անասունների մորթը կազմակերպեն»,- հայտնեց պատգամավորը:
Փակ քննարկման ընթացքում կազմված առաջարկությունների փաթեթը հունվարի 22-ին կներկայացվի կառավարությանը, որն էլ կառաջարկի լուծումներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...