Դեմոկրատները պահանջում են, որ Բոլթոնը վկայություն տա իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Դեմոկրատները պահանջում են, որ Բոլթոնը վկայություն տա իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ

10:16 27.01.2020

ԱՄՆ դեմոկրատ սենատորները կրկին պահանջում են, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ վկայություն տա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է BBC-ն:

New York Times-ը հատվածներ է ներկայացրել Ջոն Բոլթոնի չհրապարակված գրքից, որտեղ նախկին խորհրդականը գրել է, թե Թրամփը ցանկացել է սառեցնել Ուկրաինային տրվող 391 ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը չի հետաքննել իր քաղաքական հակառակորդ, դեմոկրատ Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Բոլթոնը վկայություն տա՝ ելնելով երկրի ազգային անվտանգության շահերից:

Պարբերականը հաղորդում է, որ եթե Բոլթոնի գրածը համապատասխանում է իրականությանբ, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի պաշտպանական թիմի գլխավոր փաստարկի վրա, այն է՝ Ուկրաինայի դեպքում չի եղել «ծառայություն՝ ծառայության դիմաց»:

Ներկայացուցիչների պալատի մեղադրող խմբի ղեկավար, դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը նշել է, որ արդար դատավարության համար անհրաժեշտ է, որ Բոլթոնը կանչվի որպես վկա և ներկայացնի իր գրառումներն ու այլ փաստաթղթեր: Բոլթոնի փաստաբաններն առայժմ մեկնաբանություն չեն տվել:

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով դատավարությունը Սենատում կշարունակվի այսօր՝ հունվարի 27-ին: Սակայն ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, Սենատում մեծամասնություն են կազմում Թրամփի թիմակից հանրապետականները, ինչը նշանակում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կարդարացվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

16:40 04.05.2024

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […] ...

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […] ...

Չինաստանը պատրաստ է խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ

16:09 04.05.2024

Չինաստանը պատրաստ է խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ

Չինաստանը պատրաստ է ամրապնդել քաղաքական փոխվստահությունը և խորացնել պրագմատիկ համագործակցությունը իսլամական երկրների հետ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը իսլամական երկրների հետ՝ պահպանելու ավանդական բարեկամությունը, ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը, խորացնելու պրագմատիկ համագործակցությունը և ընդլայնելու հումանիտար փոխանակումները», – գրել է Սի Ծինփինը Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովին ուղղված […] ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

Բլինքենն ասել է, որ օգնությունն Ուկրաինային կլինի ԱՄՆ-ում ներդրման տեսքով

15:31 04.05.2024

Բլինքենն ասել է, որ օգնությունն Ուկրաինային կլինի ԱՄՆ-ում ներդրման տեսքով

Ուկրաինային ամերիկյան նոր օգնությունը կմնա որպես ներդրում ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Սեդոնայի (Արիզոնա նահանգ) Մակքեյնի ինստիտուտում անցկացված ֆորումում։ «Նոր գումարները, որոնք մենք ներդնում ենք, մնում են ԱՄՆ-ում, այսինքն՝ մեր արդյունաբերական բազայում, այն ապահովում է լավ աշխատատեղեր Միացյալ Նահանգներում, բայց մենք կարող ենք նաև օգնել Ուկրաինային», – ասել է […] ...

Գազայի հատվածում զոհերի թիվն աճել է

14:47 04.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվն աճել է

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 34,6 հազար պաղեստինցի։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34654-ի։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ նույն ժամանակահատվածում իսրայելական ռմբակոծությունների և գոտու տարածքների գնդակոծման հետևանքով վիրավորվել է […] ...

BACK_TO_TOP