Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը

20:32 27.01.2020

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի օրը կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանը նշել է Բաքվում 30 տարի առաջ կազմակերպված հայերի ջարդերի մասին ելույթում:

Զոհրաբյանը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին և հայտարարել է, որ ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։

«Հարգելի գործընկերներ,

30 տարի առաջ, հենց այս օրերին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում յոթ օր շարունակ իրականացվեց Բաքվի՝ ազգությամբ հայ բնակչության սպանությունն ու ջարդը։ Բաքվի ջարդերը Ադրբեջանի իշխանության կողմից հստակ ծրագրված և կազմակերպված գործողություններ էին, որոնց նպատակը մեկն էր՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին։

Սպանել են ընդամենը հայ լինելու համար, քանզի Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։

Հայերի հանդեպ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները մինչ օրս պատշաճ քաղաքական և որ ամենակարևորն է՝ իրավական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից։ Երեք տասնամյակ առաջ էթնիկ հողի վրա կատարված այս հանցագործությունները իրավունք չունեն մնալու որպես պատմության անցած և այլևս փակ էջեր։ Վստահեցնում եմ ձեզ, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և Ադրբեջանի հայկական այլ բնակավայրերում հայերի ջարդերի վերաբերյալ փաստական տվյալներն ու այդ դժոխքը վերապրածների հուշերի փաստագրական բազան հաստատապես պակաս չէ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած ոճրագործություններից և, հավատացնում եմ ձեզ, ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին։ Բաքվի դժոխքին ականատեսներից մեկը պատմում էր, որ սև հունվարի այդ օրերին Բաքվի բազմաթիվ փողոցներում խարույկներ էին վառվում, մարդկանց ողջ-ողջ գցում էին խարույկը, տանջամահ էին անում և սպանում միայն նրա համար, որ հայ են։

Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի՝ «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովը ժամանակին հրապարակեց զեկույց, ուր նշված էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում՝ մի ողջ սերնդի դաստիարակելով հայերի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Ցավոք, բացի հռչակագրային արձանագրումից, իրավական հստակ գնահատական Ադրբեջանի ցեղասպան գործողություններին չի տրվել և անպատժելիության այդ բացը ծնել և ծնելու է նոր հանցագործություններ, ծնելու է նոր ռամիլ սաֆարովներ, ծնելու է ԴԱԷՇ-ի ոգով բռնարարքներ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի առաջին օրերին։ Ադրբեջանում հայերի հանդեպ հայաֆոբիան հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Լռությունը մշտապես աշխատել է ոճրագործներին օգտին։ Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»,- նշել է Զոհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP