Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա

19:30 29.01.2020

Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ:

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի ջրամբարի, ջրի մեռյալ ծավալ է: Այս վիճակում ջրամբարները գնացել են ձմեռացման: Տեղումների բացակայությունը թույլ չի տվել ջուր կուտակել, և ջրօգտագործող ընկերությունը բարձրաձայնում է գարնանը ոռոգման ջուր տրամադրելու անհնարինության մասին:

Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում սովորաբար ավելի ուշ են սկսվում: Մարտի վերջերին են սկսում հաշվել, թե ինչքան ջուր կա ու որքան տնտեսության կհերիքի: Այս տարի ոռոգման սեզոնի նախապատրաստությունների մասին խորհրդակցությունը հունվարի վերջին է: Բայց ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչները ոչ թե եկել էին ասելու, թե եղած ջուրն ինչպես են տնօրինելու, այլ վատ լուր հայտնելու` Շիրակի մարզի ջրամբարներում ջուր չկա:

«Ջուր չենք ունենալու երևի թե, մինչև այսօր ջրամբարները կիսադատարկ են: Ներկայիս վիճակով շատ վատ է: Արփի լճում ջուր չկա: Կառնուտում շատ քիչ է , իսկ եթե Արփի լճում ջուր չկա, հետևաբար Կառնուտը լցնելը մի քիչ դժվար  կլինի: Եթե ջրամբարները դատարկ են, Ախուրյանը մինիմում ջուր կունենա, կարելի է ասել` չի ունենա: Սեզոնի ընթացքում Ախուրյան գետը 1 մետր խորանարդ էլ չկա: Այդ 1 մետր խորանարդով մենք ոչինչ անել չեն կարող»,- ասել է «Շիրակ ՋՕ» ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:

Մեռյալ ծավալից ավելի ջուր կա միայն Կառնուտի ջրամբարում: Աշնանը կարողացել են դոտացիոն մուտքերի հաշվին մինչև 6 մլն խորանարդ մետր ջուր կուտակել: Կառնուտի համար դոտացիոն է Արփիի ջրամբարը, որտեղ նույնպես մեռյալ ծավալ է: Այստեղ տեղումների բացակայությանը գումարվել է նաև ջրթողը, որը կատարվել է աշնանը՝ պատվարի վերանորոգման աշխատանքների համար:

Ջրօգտագործողների հետ պայմանագրեր չեն կնքել: Ջրամբարների լցվածությունն այնպիսին է, որ որևէ ջրօգտագործողի ջուր չեն կարող տրամադրել: Սա էլ վտանգում է աշնանացանը: Գարնանը գյուղացիները հացահատիկի ոռոգման համար ջրի հայտ են ներկայացնելու, բայց ջրօգտագործող ընկերության ղեկավարը վստահ չէ, որ կկարողանա հայտերը բավարարել:

Քննարկման ընթացքում որոշում կայացվեց գրություններ ուղարկել համայնքներին, որ գյուղապետերը գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին իրազեկեն ցանք կատարել` հաշվի առնելով ջրի սակավությունը:

«Կոչ եմ անում բոլոր գյուղացիներին կատարել ճիշտ պլանավորում և հաշվի առնել, որ այս տարի ջուրը քիչ է լինելու: Երաշտային տարի է լինելու: Եթե անցած տարի երաշտը կարող էինք կոմպենսացնել կուտակված ջրային պաշարների հաշվին, ապա այս տարի այդ հնարավորությունը չունենք»,- ասել է Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:

Քննարկմանն անդրադարձ եղավ նաև ջրամբարների ու ջրատարների վիճակին` կորուստները շատ են, վերանորոգման անհրաժեշտություն կա: Այս հարցերը, երբ ջրամբարները դատարկ են, արդեն երկրորդ պլանում են:

Համենայնդեպս, «Շիրակ» ջրօգտագործող ընկերությունը ջրամբարների ու ջրատարների վիճակը ներկայացրել է Ջրային տնտեսության կոմիտե: Վերանորոգման ծրագրերը հաստատելու և ֆինանսավորելու է կոմիտեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

08:46 16.07.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

08:41 16.07.2025

Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

08:31 16.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP