Brexit-ի հաստատումը ԵԽ-ի կողմից, հրաժեշտի երգը, արցունքներն ու դրոշները. ինչպե՞ս անցավ Brexit-ի պայմանների շուրջ քվեարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Brexit-ի հաստատումը ԵԽ-ի կողմից, հրաժեշտի երգը, արցունքներն ու դրոշները. ինչպե՞ս անցավ Brexit-ի պայմանների շուրջ քվեարկությունը

14:23 30.01.2020

Եվրոպական միություն-Մեծ Բրիտանիա ապահարզանի գործարքը կարելի է կայացած համարել: 621 կողմ, 49 դեմ և 13 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը վավերացրեց դեռ հոկտեմբերին Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված գործարքը Brexit-ի պայմանների շուրջ: Հունվարի 31-ից Մեծ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ պետություն չի լինի:

Քվեարկության օրը Եվրոպական օրենսդիրները բավականին զգացմունքային էին. ոմանք չէին կարողանում զսպել արցունքները, մյուսները հրաժեշտի հուզիչ խոսքեր էին ասում:

«Կառույցը լքում է այն երկիրը, որը երկու անգամ ազատագրել է մեզ, երկու անգամ արյուն է թափել Եվրոպան ազատագրելու համար: Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մենք ձեզ կկարոտենք»,- իր խոսքում նշեց Եվրոպական խորհրդարանի՝ Brexit-ի հարցով համակարգող Գի Վերհոֆշդադը:

Բրիտանական «Brexit-ի կուսակցության» առաջնորդ Նայջել Ֆարաջը, կարծես, զղջումներ չուներ:

«Գուցե, դուք ատում եք պոպուլիզմը, բայց հետաքրքիր մի բան ասեմ՝ այն շատ պոպուլյար է դառնում: Այս ամենը մեծ առավելություններ ունի՝ այլևս ոչ մի ֆինանսական ներդրում, այլևս ոչ մի Եվրոպական դատարան, ոչ մի ընդհանուր քաղաքականություն ձկնորսության հարցում, ոչ մի ծաղրուծանակ, ոչ մի Գի Վերհոֆշդադ: Դժգոհելու ոչինչ չկա: Գիտեմ, որ մեզ կկարոտեք, գիտեմ, որ ուզում եք արգելել մեր դրոշները, բայց մենք ձեզ հաջողություն կմաղթենք և անհամբեր կսպասենք ձեզ հետ համագործակցության՝ որպես ինքնիշխան երկիր»,- նշեց Ֆարաջը:

Ֆարաջի խոսքերից հետո բրիտանացի պատգամավորները բացականչություններով սկսեցին թափահարել Մեծ Բրիտանիայի դրոշները, ինչին արձագանքեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Մեյրիդ ՄաքԳինեսը:

«Խնդրում եմ, նստե՛ք: Գրավե՛ք ձեր տեղերը և մի կո՛ղմ դրեք ձեր դրոշները, դուք գնում եք: Իսկ եթե հիմա եք գնում, դրոշները ձեզ հետ տարեք»,- ասաց ՄաքԳինեսը:

Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեծ Բրիտանիային հրաժեշտ տվեց հայտնի բրիտանացի պոետ Ջորջ Էլիոթի խոսքերով:

«Միայն բաժանման տառապանքի մեջ ենք տեսնում սիրո խորությունը: Մենք միշտ կսիրենք ձեզ և երբեք հեռու չենք լինի: Կեցցե՛ Եվրոպան»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Որպես վերջնական հրաժեշտ՝ Եվրամիության օրենսդիրները Մեծ Բրիտանիայի պատվին երգեցին շոտլանդական ավանդական հրաժեշտի երգը:

Չնայած հրաժեշտի երգին և խոսքերին` Եվրոպական միությունն ու Մեծ Բրիտանիան դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Առաջիկա 11 ամիսների ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեն հետագա առևտրատնտեսական հարաբերությունները համաձայնեցնելու շուրջ:

Անցումային շրջանում՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Եվրոպական Միության մաքսային տարածքում և միասնական շուկայում: Կողմերի հիմնական խնդիրն է այնպիսի առևտրային համաձայնագիր կնքել, որ Մեծ Բրիտանիան կարողանա շարունակել առևտուր անել ԵՄ-ի հետ՝ առանց մաքսատուրքերի և պատնեշների:

Այնուամենայնիվ, ազատ առևտրի մասին համաձայնագիրը չի բացառի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև անցակետերը: Եթե կողմերին չհաջողվի ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել, ապա բրիտանական ապրանքների մեծ մասը կենթարկվի մաքսատուրքերի: Նախկին կանոնները կարող են կիրառվել միայն Հյուսիսային Իռլանդիայի դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP