Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:23 31.01.2020

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ  հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։

Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել ճանապարհի տարբեր կողմերում։ Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ուղևորներից երկուսը եղբայրներ են` 35 և 22 տարեկան, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Եվս մեկը` 37-ամյա ուղևորը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Երեքն էլ Երևան քաղաքի բնակիչներ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

17:37 20.07.2025

Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել է

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

BACK_TO_TOP