07:10 01.06.2018
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, Խորավա փողոցի սպանության գործով դատարանի կողմից կայացված «ոչ արդար» դատավճիռը բողոքարկող ցուցարարները պահանջում են նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության մի շարք անդամների, այդ թվում արդարադատության նախարարի հրաժարականը:
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա գործողության ծավալները կմեծանան:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշում էր հրապարակել, ըստ որի՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանության մեջ մեղադրվող անչափահասներից մեկի ընտանիքը լքել է երկիրը։
17:03 02.06.2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...
16:56 02.06.2025
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում […] ...
16:50 02.06.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակումՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հունիսի 2-ի դրությամբ տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2837 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), Արջուն Էիրգայիսին (Հնդկաստան, 2782), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2777) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2776)։ ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 16-րդ […] ...
16:46 02.06.2025
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստ: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նախապես ուղարկված 69 զեկույցներից՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել է լավագույն յոթը, որոնք էլ ներկայացվեցին ավագանու քննարկմանն […] ...
16:40 02.06.2025
Արթիկի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքն արդյունք տվեց մայիսի 26-ին: Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողնում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին` «Աղբ թափելն արգելված է» ցուցանակի մոտ: Մեկնած ոստիկանները ցուցանակի մոտ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, մեկական գործարանային և ինքնաշեն ատրճանակ, առանց պայթուցիչի մեկ նռնակ, տարբեր տրամաչափերի 37 փամփուշտ […] ...
16:34 02.06.2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության հիմնական ուղղությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել այս տարվա մայիսին Միլանում կայացած 58-րդ տարեկան ժողովի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին։ Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ ընդգծելով, որ […] ...