15:55 02.06.2025
Հունիսի 13-15-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Հայաստանում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Գեղարքունիքի, Շիրակի երկրագիտական թանգարանները, Էրեբունի արգելոց-թանգարանը, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների համար։
Հիշեցնենք, որ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների համակարգումն ու խթանումը հանձնել է Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտին (Inrap): Միջոցառումն անցկացվում է 3 օր, որի ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ: Տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, քայլարշավներ, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։
Միջոցառումների ծրագիրը կցվում է։
23:59 03.06.2025
Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...
23:57 03.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 03.06.2025
Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […] ...
23:51 03.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետԻսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ […] ...
23:48 03.06.2025
Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքումՀայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության […] ...
23:45 03.06.2025
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետԳերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել […] ...