Ինչի՞ շուրջ են վիճում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ու ֆինանսների նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

Ինչի՞ շուրջ են վիճում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն ու ֆինանսների նախարարը

13:53 01.06.2018

ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում բյուջեի «շրջագայությունների» հոդվածը, պաշտոնյաները շրջագայո՞ւմ են բյուջեի հաշվին։ Սրան նախարարը պատասխանեց, որ հոդվածի ամբողջական անվանման մեջ մտնում են նաև գործուղումները, և հենց գործողումների վրա են ծախսվել հոդվածով նախատեսված մոտ 4 միլիարդ դրամ միջոցները։

Այնուամենայնիվ, Տիգրան Ուրիխանյանը սկսեց պնդել՝ ինչո՞ւ է աղքատ երկրում գումար տրամադրվում շրջագայություններին։ Նախարարը նորից պարզաբանեց, բայց բանավեճը շարունակվեց, միջամտեց նաև նիստը վարողը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժից»

15:40 02.06.2025

Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժից»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը: Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ: ...

Մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:30 02.06.2025

Մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում սկսվել է կաթնային հասունացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, խաղողի […] ...

Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:23 02.06.2025

Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ Ղազարյան

15:14 02.06.2025

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ Ղազարյան

Արամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։  Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...

Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17  չեմպիոն

15:07 02.06.2025

Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17 չեմպիոն

Պորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։ ...

SHANTNEWS

15:00 02.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP