18:30 01.06.2018
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս օրերին Երևանում է: «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նա խոսել է վերջին շրջանում Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության ու մեր երկրում առաջնային կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ իր մոտեցումների մասին:
«Ես իմ ամբողջ հոգին եմ դրել ՀՀ ԶՈւ-ի ստեղծման համար։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի հրավերով եմ եկել ժամանակին ու արել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք հայ ժողովրդի հանդեպ հերթական ցեղասպանությունը։ Այսօր ինքս եկել եմ, որ ծանոթանամ արտգործնախարարի, սփյուռքի նախարարի հետ, եթե հնարավոր լինի՝ հաշվի առնելով այն, որ նրանք հիմա խիստ ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում, և, եթե հնարավոր լինի՝ վարչապետի հետ, որպեսզի իմ կարծիքը հայտնեմ, ու եթե իմ օգնության կարիքը լինի՝ օգնեմ։ Եթե ժամանակին ինձ հրավիրել են, այսօր ես իմ կամքով եմ եկել, ես շատ եմ անհանգստանում հայ ժողովրդի, մեր Արցախի անվտանգության համար»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա ասել է, որ հեղափոխության հենց սկզբի օրերից մեծ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և շնորհակալություն է հայտնել հեղափոխության բոլոր կազմակերպիչներին և ուժային կառույցների, որոնք, իր գնահատմամբ՝ խելամտորեն ու պետականամետ գործողություններով հարգեցին հայ ժողովրդի կամքը:
«Մենք աջակցում էինք հայ ժողովրդին և ցանկություն ունեինք, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ»,- ասել է նա:
23:59 31.05.2025
Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններումԵրեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, […] ...
23:57 31.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:40 31.05.2025
Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ոստիկանության […] ...
23:26 31.05.2025
Էրդողան. Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման կազմակերպման ուղղությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու համար։ Նա այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ զրույցում։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Մեր նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը […] ...
23:14 31.05.2025
Նիգերիայում մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է. կան տասնյակ զոհերՆիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։ Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։ Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։ ...
22:58 31.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունըԻսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...