13:23 19.02.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է, թե ինչ փաստեր է խեղաթյուրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում: «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ստուգել Իլհամ Ալիևի մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը։
Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը իբր օկուպացիայի տակ է:
Ալիևը մասնավորապես նշել էր. «1990-ականների սկզբին Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի հետևանքով մեր տարածքի 20 տոկոսն այսօր օկուպացիայի ներքո է, մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ»:
Հայկական ուժերը չեն «օկուպացրել» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը
Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են առաջ մղում այն թեզը, թե Հայաստանն իբր օկուպացրել է իրենց պետության տարածքի 20 տոկոսը:
Խորհրդային Ադրբեջանի տարածքը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը) կազմել է 86,600 քառակուսի կիլոմետր: Արցախի Հանրապետության ընդհանուր մակերեսը 11,500 քառակուսի կիլոմետր է:
Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայկական վերահսկողության տակ է Խորհրդային Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը:
Ավելին՝ հայկական ուժերի կողմից փաստացի վերահսկողվող տարածքների մասին գրել է նաև բրիտանացի լրագրող, գրող Թոմաս դե Վաալը իր «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում: Նա 285-296 էջերում, մասնավորապես, գրել է, որ առաջինը 20 տոկոսի գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը։ Եվ ադրբեջանցիները, չցանկանալով հակասել իրենց նախագահին, շարունակել են կրկնել, որ հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մանրակրկտորեն հաշվելով նախկին ԼՂԻՄ տարածքը, ինչպես նաև ներկայումս Արցախի Հանրապետության մաս կազմող բոլոր շրջանները և ընդունելով, որ իր հաշվարկները կարող են աննշան շեղում ունենալ՝ Թոմաս դե Վաալը գրել է. «Հայկական վերահսկողության տակ է գտնվում 11,797 կմ/քառ տարածք, որը նախկինում եղել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,600 կմ/քառ: Այսպիսով, օկուպացված հատվածը Ադրբեջանի 13.62 տոկոսն է, որը մեծ միավոր է, սակայն ոչ այնքան, որքան նախագահ Ալիևի պնդումն է»,- գրել է դե Վաալը:
Փաստացի, Իլհամ Ալիևի պնդումը, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացիայի» տակ է, սխալ է:
Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչել 10 պետություն
Ադրբեջանի նախագահը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր նաև, որ մի քանի պետություններ ճանաչել են Արցախի անկախությունը. «Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել էր նա:
Ավելի ուշ իր խոսքում Ալիևը հակասել էր իր իսկ արտահայտած մտքին՝ ասելով, որ Արցախը ճանաչված պետություն չէ. «… Ոչ ոք չի ճանաչում այս անօրինական սուբյեկտը (Լեռնային Ղարաբաղ — խմբ․)»,- ասել էր նա:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում նշված են այն միավորների անունները, որոնք ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն:
Ըստ ԱՀ ԱԳՆ կայքի՝ ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց պետությունների կողմից Արցախը, փաստացի, չի ճանաչվել։
Այնուհանդերձ, ուշագրավ է, որ Ալիևն այս միտքն արտահայտել է Խոջալուի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի իրադարձությունները 10 պետություն որակել են որպես ցեղասպանություն՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների: Հավանաբար, Ալիևը լեզվի սայթաքում է թույլ տվել։
Հակամարտության կողմերը երկուսը չեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, թե ԼՂ հակամարտությունն ունի երկու կողմ. «Չկա Լեռնային Ղարաբաղի բանակ: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հակամարտությունը ունի միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ովքե՞ր են հակամարտության կողմերը: Նրանք կասեն նույնը՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը՝ ոչ: Թե ինչո՞ւ ոչ՝ այլ հարց է, բայց մենք չենք խոսելու նրանց հետ»,- ասել էր Ալիևը:
Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը արձանագրվել է որպես Արցախյան հակամարտության կողմ: Մասնավորապես, 1994 թվականին Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։
Ավելին՝ Արցախյան պատերազմի զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։
Հատկանշական է նաև, որ մինչև 1998 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, և 1998 թվականի նոյեմբերի 10-ին միջնորդների՝ հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը ուղարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ կարծիք ստանալու նպատակով։
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը, չնայած ողջ քննարկման ընթացքում հայտարարում էր, որ իր բերված փաստարկները ճիշտ են և դրանք կարելի է ստուգել համացանցում, սակայն, փաստացի, ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...