15:15 19.02.2020
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:
Թեմայի շուրջ փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանի և Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանի հետ:
«Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական բնույթը»,- ասել է ադրբեջանագետը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այդ հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը դարձյալ անդրադարձել է այդ թեմային:
«Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,- ասել է Տաթև Հայրապետյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ:
«Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,- եզրափակել է ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն:
Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա՝ կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:
«Ադրբեջանի մասով խնդրել ենք, որ դատարանն արձանագրի կյանքի իրավունքի խախտում: Շեշտադրվում է այն, որ Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը: Նաև հարցեր ենք դրել այն մասին, որ ներում շնորհելը և ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարցադրում է: Դրա արդյունքում պետք է հասնենք միջազգային դատական ատյանի կողմից հակահայկական խտրականության արձանագրմանը՝ ցույց տալով, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է որպես պետություն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հետևողական են լինելու Հունգարիայի դատարանի վճռի կատարմանը, այսինքն՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվի պատիժը կրելու:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...