17:41 19.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:
Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 931 քրեական գործ (այդ թվում 279-ը՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում), ինչը մոտ 37% ավելի է 2018թ. համեմատ: Բացի հարուցված քրեական գործերից, վարույթ է ընդունվել 269 քրեական գործ (2018թ.-177): Վերջինս պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների նկատմամբ հանրային շրջանակների վստահության մակարդակի բարձրացմամբ և վերջինների հետ ակտիվ համագործակցությամբ, այնպես էլ արդյունավետ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմամբ:
Ընդհանուր առմամբ, 2019թ. վարույթում քննվել է նշված բնույթի 1200 քրեական գործ (580-ը ՀՀ ՊԵԿ քննչական վարչության) 2018թ. 857-ի դիմաց: Այսինքն՝ 2019թ. նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը միայն տնտեսական բնույթի գործերի առումով ավելացել է 40 տոկոսով: Այդ պայմաններում, սակայն, հաջողվել է տարվա ընթացքում ավարտել 2018թ. համեմատ 8.5%-ով ավելի քրեական գործերի քննություններ, այսինքն՝ այդ չափով ավելի քիչ անավարտ գործեր են փոխանցվել հաջորդ տարի:
Վարույթն ավարտված 31 քրեական գործ՝ 39 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 2018թ. համեմատ (22 գործ՝ 29 անձի վերաբերյալ) հաշվետու տարվա ընթացքում դատարան ուղարկված գործերն ավելացել են 8-ով կամ 36%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 10-ով կամ 34.5%-ով:
Դատարաններում քննված տնտեսական բնույթի գործերից 16-ով 18 անձ դատապարտվել է, որից 14-ը՝ ազատազրկման: Ընդ որում՝ մեղադրական դատավճռով ավարտված գործերը 2018թ. համեմատ ավելի են եղել 23%-ով, իսկ դատապարտված անձինք՝ 29%-ով:
2019թ. ընթացքում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, տարվա ընթացքում քննվող քրեական գործերով հայտնաբերված պետությանը պատճառված վնասը կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 15.9մլրդ): Դրանից վերականգնվել է 9.5 մլրդ դրամը (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 8.6մլրդ ՀՀ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2018թ. այս բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել էր 19.4մլրդ դրամ կամ 8.8 տոկոսով պակաս, որից վերականգնվել է 8.6մլրդ ՀՀ դրամը, կամ 10.5 տոկոսով պակաս:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2019թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 2.6մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:
Բացի վերոնշյալից, քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 160 մլն ՀՀ դրամ հօգուտ պետբյուջե բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:
Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները մեծապես պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողություններով:
Հատկանշական է, որ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 382 գործ, ինչը 188-ով կամ 33%-ով պակաս է 2018թ. ցուցանիշներից: Նվազումը պայմանավորված է մի կողմից իրականացվող արդյունավետ քրեական քաղաքականության, տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսավարման առավել բարենպաստ պայմանների ստեղծման, դրանով պայմանավորված՝ նաև հանցավոր ճանապարհով հարկերի, տուրքերի կամ այլ վճարների վճարումից խուսափելուց ձեռնպահ մնալու հանգամանքով: Դրան նպաստել են նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում վերացել են որոշ հարկատեսակներ և պարտադիր այլ վճարներ, կամ ֆիզիկական անձինք ազատվել են նախկինում հարկման ենթակա որոշակի գործարքներից: Բացի դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել են հստակ չափորոշիչներ վերոնշյալ հանցատեսակով վարույթ նախաձեռնելու հիմքերի մասով, որոնց հաղթահարման դեպքում միայն նախապատրաստվել են նյութեր:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...