12:35 02.06.2018
Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է ուղարկել Իսրայելի օրենսդրիր մարմնի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնին։
Երուսաղեմից տեղեկանում ենք, որ հայոց պատրիարքը նամակում իր հիասթափությունն է հայտնել Քնեսեթի օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը հանելու առթիվ:
Մինչդեռ, ինչպես հայտնի է, խոսնակը նախապես պատրիարքին տեղեկացրել էր այդ հարցը Քնեսեթում քվեարկության դնելու մտադրության մասին:
Shantnews.am-ը կապ հաստատեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ՝ տեղեկանալու պատրիարքի նամակի, ինչպես նաեւ հարցին առնչվող այլ մանրամասների մասին: Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնեց, որ Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից հայոց ցեղասպանության առաջարկ-օրինագիծը ետ կանչելու մասին իրենք տեղեկացել են տեղական մամուլից:
«Լուրը մեծ հիասթափություն պատճառեց թե՛ հայ համայնքին, թե՛ այստեղ հայ դատի հարցերով զբաղվողներին և իհարկե՝ Երուսաղեմի հայոց միաբանությանն ու պատրիարքին: Այդ էր պատճառը, որ սրբազանը նամակ ուղարկեց, որում իր հիասթափությունը հայտնեց եւ պահանջեց, որ ճանաչման օրինագիծը հետ վերադարձվի օրակարգ, որովհետեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ պետք է ընդրգկվեր օրակարգում: Պատրիարքը նշել էր, որ օրակարգում ընդգրկելը հրեա ժողովրդի կողմից կատարված ճիշտ եւ բարոյական քայլ կլինի»,-ասաց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ պատրիարքն արդեն ստացել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնի պատասխան-նամակը, որտեղ ասվում է, թե տեղական մամուլի հրապարակումները սխալ են, չճշտված լուրեր են պարունակում, և որ խոսնակը ցեղասպանության ճանաչման մասին հարցը հետ չի քաշել: Խոսնակը նաև նշել է, որ ընդհանրապես նման ծրագիր չկար, որ այս շաբաթ հարցը պետք է օրակարգում լիներ, եւ տեղեկացրել է, որ իրենք սպասում են հարմար ժամանակի, երբ Քնեսեթում մեծամասնություն լինի, և երբ համոզված լինեն, որ ընդունելու համար մեծամասնություն կա, այն ժամանակ էլ օրակարգում կընդգրկեն: Նամակի մեջ Իսրայելի օրենսդիր մարմնի խոսնակը հստակ նշել էր, որ ինքը իր ոչ մի խոսքից հետ չի կանգնում եւ դա, այո, Իսրայելի Քնեսեթի համար մարդկային եւ բարոյական քայլ է, որ պետք է անի, նա պե՛տք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,-Իսրայելի օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը մեկնաբանեց պատրիարքության դիվանապետը:
Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նաեւ ուշագրավ դրվագներ փոխանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ, ինչը, ըստ նրա, հույս է ներշնչում, որ ճանաչումը մոտ է:
«Հույս ներշնչող այդ հանգամանքներից մեկն այն է, որ երբ մենք հարցը քվեարկության դնելու համար մասնակցեցինք քննարկմանը, ապա հարց էր դրված ոչ թե քննարկումներ կատարելու օրինագծի շուրջ, այլեւ՝ այս անգամ ուղղակի ճանաչելու այն:
Երկրորդ՝ մինչեւ հիմա այս թեմայով տեղի ունեցած բոլոր քննարկումների ժամանակ կառավարությունից ներկայացուցիչ էր ներկա լինում, որոնք փորձում էին Քնեսեթին համոզել օրինագիծը օրակարգից հանել համ ուղարկել Քնեսեթի որեւէ հանձնախումբ՝ այնտեղ քննարկելու: Այս անգամ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Նախորդ տարիներին, ամեն անգամ որ հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվում էր, երբեք չէր եղել, որ Իսրայելի վարչապետն անդրադառնար այդ քննարկմանը: Այս անգամ քննարկումից օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձավ այս հարցին եւ ասաց, որ արդեն հասել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը: Այս երեք կետերը մեզ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Քնեսեթը կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, օրերս տեղեկացանք, որ հնարավոր է՝ այն լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այլեւս հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի կողմից քաղաքական շահարկման առարկա չի կարող դառնալ, նրանք պետք է հարգանքով մոտենան մեր զոհերին:
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...