12:57 20.02.2020
ТАСС լրատվական գործակալությունը հատուկ նախագիծ է իրականացրել, որը կոչվում է «20 հարց Վլադիմիր Պուտինին»: Գործակալությունը 3-ժամանոց բացառիկ հարցազրույց է անցկացրել ՌԴ ղեկավարի հետ:
ТАСС լրատվական գործակալության գլխավոր տնօրենի խոսքով՝ նախագիծն իրականացված է համացանցի կանոններով, նախատեսված է հատուկ համացանցի համար: Հարցազրույցի ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր, սակայն դրանք բաժանված են 20 թեմաների մեջ, որոնք անդրադառնում են Վլադիմիր Պուտինի աշխատանքի և կյանքի 20 տարիներին:
Հարցազրույցը բաղկացած է 20 տարբեր մասերից, որոնք կհրապարակվեն շաբաթական 3-4 անգամ՝ փետրվարի 20-ից մինչև մարտի 25-ը: Մարտի 26-ին հասանելի կլինի ֆիլմի ամբողջական տարբերակը: Յուրաքանչյուր մաս հագեցած է անիմացիոն ինֆոգրաֆիկայով՝ թվերով, փաստերով, մեջբերումներով և գրաֆիկներով:
Հարցազրույցը հասանելի է ռուսերեն և անգլերեն լուսագրերով: Անգլերեն տարբերակի տակ կարելի ընտրել նաև արաբերեն կամ չինարեն լուսագրեր:
Հարցազրույցի առաջին մասում Վլադիմիր Պուտինը խոսել է նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարության հրաժարականի մասին: Պուտինի խոսքով՝ Մեդվեևի կառավարությունը շատ բան է արել ազգային նախագծերի համար, սակայն անհրաժեշտություն է առաջացել բերել մարդկանց, ովքեր ունեն ավելի ժամանակակից պատրաստվածություն և ովքեր կենտրոնացած են վերջնական արդյունքի վրա: Պուտինը հայտնել է, որ կառավարության փոփոխության մասին նախապես չի հայտնել, քանի որ այդ դեպքում աշխատանքը կանգ կառներ:
«Դու հատուկ գործողություն չէր: Ես դրա մասին գիտեի: Մենք Մեդվեդևի հետ քննարկել ենք հրաժարականը, մեզ մոտ բաց, ընկերական հարաբերություններ են՝ առանց գաղտնիքների: Նրա նշանակումը Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ շտապողական չէր: Ինչո՞ւ ձգձգել. Ռուսաստանը Բելգիան չէ, որ մի ամբողջ տարի մնա առանց կառավարության», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Մեդվեդևի փոխարեն իրեն առաջարկում էին 4 հոգու թեկնածությունը, սակայն ոչ ոք չի նշել գործող վարչապետ Միխայիլ Միշուստինի անունը, բացի իրենից: Պուտինը հայտնել է, որ ապագա վարչապետին ընտրելուց ինքն առաջնորդվել է «Միխայիլ Վլադիմիրովիչի (Միշուստինի) անձնական և գործնական հատկանիշներով»:
«20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի առաջին սերիան ամբողջությամբ կարող եք դիտել նաև այստեղ:
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...