17:57 20.02.2020
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
Հիշյալ քրեական գործով նշված հոդվածով Վ. Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին կնոջ՝ Լ. Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017թ. նոյեմբերին զանգահարել է վերջինիս և երեխաների տեսակցության հետ կապված անհամաձայնությունների առթիվ սպառնացել սպանել ինչպես նրան, այնպես էլ վերջինիս մորը: Իսկ հաջորդ օրը եկել է Լ. Վիրաբյանի բնակության վայր, սկսել թակել դուռն ու սպառնալիքներ տեղալով պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ: Եվ միայն Լ. Վիրաբյանի կողմից երկրորդ անգամ ոստիկանություն ահազանգելուց հետո նա դադարեցրել է իր գործողությունները:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 21-ի դատավճռով Վ. Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել իրենց մեղսագրված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Որոշման հիմքում որպես ապացույց դրվել են տուժողի, վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Լ. Վիրաբյանի և Վ. Մխիթարյանի առերես հարցաքննության արձանագրությունը և այլ փաստաթուղթ ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը, որը վերաբերել է Լ. Վիրաբյանի կողմից հեռախոսի միջոցով արված իր և նախկին ամուսնու միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրառմանը:
Ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Վ. Մխիթարյանին իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ: Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործում առկա՝ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությունը պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ Վ. Մխիթարյանի հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, այսինքն՝ խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Ելնելով դրանից՝ դատարանը փաստել է, որ առանց այդ ապացույցի միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի և նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու հետևության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողը բերել են վճռաբեկ բողոքներ՝ բեկանելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալու Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքները՝ բեկանելով Վ. Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերանայելով և զարգացնելով ավելի վաղ թիվ ԵԿԴ/0081/01/11 գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ մասնավոր անձի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացված հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է ճանաչվել որպես ապացույց, ենթարկվել իրավական գնահատման, հիմք հանդիսանալ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման համար:
Միաժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ սահմանել է հստակ չափորոշիչներ, որոնք պետք է իրավակիրառողների կողմից հաշվի առնվեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցը քննարկելիս: Մասնավորապես՝ այդ հարցը գնահատելիս պետք է հաշվի առնվեն, թե արդյոք ձայնագրառման կատարումը հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ, արդյոք բացակայե՞լ է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու այլընտրանքային հնարավորություն, անձը գործե՞լ է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ, ձայնագրառումը կատարվել է հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի՞, թե՞ երրորդ անձի կողմից, ձայնագրառումը կատարվել է մինչև քրեական վարույթ սկսե՞լը, թե՞ դրանից հետո և այլն: Իսկ քրեական դատավարության արդարացիության տեսանկյունից, ըստ Վճռաբեկ դատարանի, պետք է հաշվի առնել նաև, թե որքանով է անձը հնարավորություն ունեցել մրցակցային դատավարության պայմաններում վիճարկելու հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, դրա իսկությունը և հարցման ենթարկել ձայնագրառողին, ինչպես նաև՝ որքանո՞վ է ձայնագրությունն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցանքի կատարման մեջ հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցը:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...