ԱՄՆ են ներգաղթում իրենց երկրների վատագույն ներկայացուցիչները. Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ԱՄՆ են ներգաղթում իրենց երկրների վատագույն ներկայացուցիչները. Թրամփ

10:12 16.12.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ վիզաների վիճակահանությամբ (Green card) ԱՄՆ են տեղափոխվում իրենց հասարակության վատագույն ներկայացուցիչները, այդ պատճառով էլ այդ համակարգը պետք է չեղարկել:

«ԱՄՆ-ում հայտնվելու մի միջոց կա՝ վիզաների վիճակահանություն: Կարծում եք, որ երկրները մեզ իրենց լավագույն ներկայացուցիչների՞ն են տալիս: Ո՛չ, նրանք մեզ տալիս են իրենց վատագույն ներկայացուցիչներին», – հայտարարել է Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում ելույթի ժամանակ:

ԱՄՆ նախագահը նաև Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել վիզաների վիճակահանությունը և շղթայական ներգաղթը:

«Մեզ ներգաղթի այնպիսի համակարգ է հարկավոր, որը հաշվի կառնի առաջին հերթին ամերիկյան ընտանիքների, հարկատուների պահանջները, ինչպես նաև անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը», – ընդգծել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը հիշեցրել է, որ վերջին ամիսների ընթացքում ահաբեկիչները 2 անգամ հարձակում են իրականացրել Նյու Յորքում: Դրանցից մեկը հոկտեմբերի 31-ին Մանհեթենում իրականացված հարձակումն էր, երբ Ուզբեկստանից Սայֆուլո Սայիպովը վրաերթի էր ենթարկել հետիոտներին և հեծանվորդներին: Այս հարձակման հետևանքով զոհվել էր 8 մարդ: Իսկ երկրորդ հարձակումը դեկտեմբերի 11-ին Մանհեթենում Բանգլադեշից Աքայեդ Ուլլահի կողմից իրականացված պայթյունն էր:

Դոնալդ Թրամփը նշել է, որ Սայիպովը ԱՄՆ էր մեկնել վիզաների վիճակահանության արդյունքում, իսկ Ուլլահը՝ շղթայական ներգաղթի (ընտանեկան վիզայի):

Վիզաների վիճակահանության համակարգը ԱՄՆ-ում ներմուծվել է 1990թ.: Այս համակարգի շնորհիվ ԱՄՆ-ում կեցության և աշխատանքի իրավունք է ստանում տարեկան 50.000 մարդ:

Օգոստոսին Թրամփի կուսակցությունը Կոնգրեսին է ներկայացրել վիզաների վիճակահանության համակարգը չեղարկելու և ներգաղթի կանոնների խստացման մասին օրինագիծ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP