«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն ավարտվեցին․ պրեմիերան կինոթատրոններում կլինի ապրիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն ավարտվեցին․ պրեմիերան կինոթատրոններում կլինի ապրիլին

23:15 26.02.2020

Ավարտվեցին «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված  փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել է նկարահանման տաղավարների։


Վերջին դրվագի նկարահանումներն են թատրոնի բեմում։ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն  ավարտվում են։ Առաջին անգամ հենց բեմում ներկայացման նկարահանումները նորույթ էին ստեղծագործական խմբի համար։

68 անգամ Հայաստանի  ու արտասահմանյան բեմահարթակներում խաղացած ներկայացման էկրանավորումը ռեժիսոր Արշալույս Հարությունյանի առաջին գործն է և իր հարազատ քաղաքում ու թատրոնում ձեռնարկելը մեծ պատասխնատվությամբ է կատարել։ Էկրանային  տարբերակի համար ամբողջությամբ նոր դեկորներ են պատրաստել, գյումրեցու ընտանիքի ապրելակերպն ու միջավայրը չեն խախտել ։

Հուզականությունը պահպանելու հարցում ռեժիսորին օգնել են դիմահարդարները, զգեստների ու տաղավարների ձևավորման նկարիչները։ Ֆիլմում կերպարների կամ դերակատարների փոփոխություն չի եղել։

Գյումրիի թատրոնի ամենավարկանիշային ներկայացման էկրանավորման բոլորն կերպարները տեսախցիկի առջև ևս խաղացել են նույն զգացմունքայնությամբ, ինչպես բեմում։

Հեռուստատեսային տարբերակը թույլ կտա նաև կերպարներին ավելի շատ բացահայտել։ Ստեղծագործական խումբը նկարահանել է  դրվագները, որոնք բեմահարթակից ներկայացնելու հնարավորություն չի եղել, այժմ այդ տեսարանները կլինեն էկրանին։ Դրա համար դրամատիկականի բեմում հատուկ դեկորների միջոցով ստեղծել են Գյումրիի հին թաղամասերին բնորոշ միջավայր։


Վերջին դրվագի նկարահանումներն այսքանով ավարտված են։ Ստեղծագործական խումբն անցնում է հնչյունավորման ու մոնտաժման աշխատանքներին։ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորված տարբերակի պրեմիերան կինոթատրոններում կցուցադրվի ապրիլին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP