Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդականին

19:14 26.02.2020

ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր և հիմք ընդունելով պետք է շարժվել առաջ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է, որը ենթադրում է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը, և ինչը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:

ՓԾ տնօրենը անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին՝ ընդգծելով նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանով է անվտանգ և արդյոք գնահատվում է ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպես է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:

ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված է համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի էլ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը:

Հանդիպման ավարտին, Վրեժ Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP