Ինչպե՞ս ապրել ծակ գլխով. Ֆինեաս Գեյջի պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC

Ինչպե՞ս ապրել ծակ գլխով. Ֆինեաս Գեյջի պատմությունը

20:39 16.12.2017

19-րդ դարի կեսերին ոմն Ֆինեաս Գեյջ 180 աստիճանով փոխեց բժիշկների և գիտնականների կարծիքն ուղեղի մասին: Նա ողջ մնաց այն բանից հետո, երբ երկաթե ձողն անցավ նրա գլխի ձախ կիսագնդի ճակատամասով, ավելին, նա երկար ժամանակ սովորական կյանքով էր ապրում և մտածում:

ԻՆՉՊԵՍ ԾԱԿՎԵՑ ԳԼՈՒԽԸ 

Ֆինեաս Գեյջը սովորական ամերիկացի էր, որն աշխատում էր երկաթուղու շինարարության վրա: 1848 թվականի մի  սեպտեմբերյան օր 25 տարեկան տղան պայթուցիկ տեղադրելու համար փոսեր էր փորում, որպեսզի ժայռը պայթեցներ և  երկաթուղային գծեր անցկացներ: Դժբախտ դեպքը հենց այդ ժամանակ տեղի ունեցավ:

Պայթուցիկ նյութը բոլոր սարքավորումները ցաքուցրիվ արեց: Ֆինեասը, ի տարբերություն ընկերների, ավելի շատ տուժեց: Նրա գլխին հարվածեց 6 կիլոգրամանոց երկաթե ձողը, որը գլխի մի մասը վնասեց:

 

Ֆիենասը չափազանց ծանր վիճակում էր: Նրա գլխից հոսում էր ուղեղը: Բայց որքան էլ զարմանալի էր, նա բավական նորմալ մտածում և անգամ խոսում էր: Հետո, իհարկե, վիճակը վատացավ, ջերմությունը բարձրացավ, նա սկսեց գիտակցությունը կորցնել:

1 ամիս անց նա հիվանդանոցից դուրս գրվեց և սկսեց սովորական ապրել, ոչ վատ, քան մեզնից շատերը: 


ԻՆՉՊԵՍ ԱՊՐԵԼ ԾԱԿ ԳԼԽՈՎ 

Թե ինչպես Ֆինեասն ապրեց ծակ կամ ավելի ճիշտ՝ կես գլխով, մտերիմների հիշողություններն ու կարծիքները հակասական են: Եվ դա հասկանալի է՝ լրագրողներն այդ զարմանալի պատմությունը հյուսել էին նորանոր մանրամասներով այնքան, որ այն վերածվել էր լեգենդի:

Ամեն դեպքում ծանոթները նկատել էին Ֆինեասի բնավորության լուրջ փոփոխությունները: Նախկին շփվող և ուրախ մարդը դարձել էր կոպիտ և ագրեսիվ: Կարող էր ընկերներին վիրավորել առանց երկար մտածելու, բացի այդ, շատ էր կռվում և անվայել բառեր օգտագործում: Նույն կարծիքին էր նաև նրան բուժող բժիշկը Ջոն Հարլոուն: Նա նկատել էր, որ նախկինում հավասարակշռված տղան դարձել է անկախատեսելի և անհետևողական: Բժիշկը նաև նկատել էր, որ հիվանդի ինտելեկտուալ հնարավորությունների վրա այդ վնասվածքն ամենևին չէր ազդել: Մայրը և քույրը հանդուժում էին այդ փոփոխությունները: Մայրը բժշկին պատմել էր, որ որդին հիշողության թեթև կորստի դեպքեր է ունենում: 

Ինքը՝ տուժողը, բողոքում էր ձախ աչքի տեսողության թուլացումից և ինչ-որ տարօրինակ զգացումից, որն ի վիճակի չէր բացատրել: Առողջական խնդիրներ, հատկապես վնասվածքը ստանալու սկզբնական շրջանում, չուներ: Ավելին, շրջագայում էր Նահանգներով և գումարի դիմաց ցույց տալիս գլխի վասվածքը: Մարդիկ թերթերում կարդացել էին նրա մասին և հաճույքով վճարում էին կիսատ գլխով, բախտավոր աստղի տակ ծնված մարդուն տեսնելու համար: 

Սակայն այդ կասկածելի փառքը շուտով նրան ձանձրացրեց: Նա սկսեց աշխատել ձիանոցում, որտեղ հաճույքով խնամում էր ձիերին: Գործատուները նրանից գոհ էին և անգամ ուղարկեցին նմանատիպ աշխատանք կատարելու Չիլիում: Աստիճանաբար Ֆինեասի առողջությունը վատացավ, սկսվեցին էպիլեպսիայի նոպաներ: Նա վերադարձավ Նահանգներ՝ մոր և քրոջ մոտ և սկսեց հաջողությամբ ֆերմերությամբ զբաղվել:

Մահացավ 1860 թվականին ուժեղ նոպայի հետևանքով: Հիմա Ֆինեաս Գեյջի գանգը դրված է Հարվարդի բժշկական համալսարանի Ուորենի անվան անատոմիայի թանգարանում: Ցավոք, նրա ուղեղը հնարավոր չի եղել պահպանել: 

 

Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՖԻՆԵԱՍԻ ԾԱԿ ԳԼՈՒԽԸ  

Նախ՝ այդ ժամանակ բժիշկները համոզված էին, որ ուղեղի ցանկացած վնասվածք հանգեցնում է անխուսափելի մահվան: Ֆինեասի դեպքն ապացուցեց՝ պատադիր չէ: Բացի այդ, պարզ դարձավ, որ ուղեղի ճակատային մասը պատասխանատու է մարդու բնավորության և վարքագծի համար, իսկ դրա վնասվածքը կարող է հանգեցնել հոգեբանության և վարքագծի լուրջ փոփոխությունների: Գիտնականները նաև հասկացան, որ թեև ուղեղը շատ բարդ օրգան է, այդուհանդերձ, ամբողջական չէ և նրա առանձին մասերը գործում են ինքնուրույն: Գիտնականները հասկացան, որ մարդու վարքագիծը կապված է ուղեղի ճակատամասի հետ:

Ֆինեասի դեպքը մինչ օրս հանգիստ չի տալիս գիտնականերին: Նրանք 1994 թվականին 3D տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են ստացված վնասվածքը և պարզել, որ Ֆինեասը կորցրել էր ուղեղի կեղևի 4 տոկոսը և սպիտակ զանգվածի 11 տոկոսը: Բացի այդ՝ խզվել էր կապը աջ քունքային և ձախ ճակատամասերի միջև, որի հետևանքով փոխվել էին նրա վարքագիծը և բնավորությունը:

Հիմա  արդեն հասկանալի են դառնում ուղեղի վնասվածքով մարդկանց բնավորության փոփոխությունները: Հոգեբան Ջիմ Կինի համոզմամբ՝ այդպիսի վնասվածքները կարող են ի ցույց դնել բնավորության թաքնված գծերը կամ դեպրեսիա առաջացնել: Ուղեղի վասվածքները կարող են հանգեցնել նաև չափից դուրս զգացմունքայնության, նյարդայնության, հիշողության և սեփական վարքագիծը հսկելու անկարողության:

Ֆինեասի դեպքը ապացուցեց նաև, որ ուղեղը ժամանակի ընթացում կարողնում է ինքնավերականգնվել և նորմալ գործել, թեև պետք է հիշել նաև, որ Ֆինեասը մահացավ ուժեղ նոպայի հետևանքով, որն ակնհայտորեն վնասվածքի հետևանք էր: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP