18:17 27.02.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այնուհետ հանդես են եկել հայտարարությամբ:
«Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջև հազարամյա բարեկամական հարաբերություններով` Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնել համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում:
Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում ու հարգում են միմյանց ժողովրդավարության ու արժեքային համակարգերը, նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և ձգտում ու իրենց ուրույն ներդրումն են ունենում ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- իր խոսքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ողջունելով ներկաներին` Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Ինձ համար մեծ պատիվ էր այցելել Հայաստան՝ որպես Վրաստանի պաշտպանության նախարար: Մենք շատ հետաքրքիր հանդիպում ենք ունեցել և քննարկել տարբեր հարցեր՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերի մասին, ինչպես նաև փոխանակել ենք կարծիքներ տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք համաձայնել ենք, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»:
Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մանրամասները` տեսանյութում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...