«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

«Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը

11:38 04.06.2018

«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա  ասում էր՝ մի մոռացեք  ձեր  անցյալը, պահեք ձեր արմատները»,- քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։

Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. «Այսօր նույն իրավիճակն է   Աֆրինում, ինչին հայերն ականատես են եղել դեռ 103 տարի առաջ»,- նշելով, որ թուրք զինվորները փորձում են ամեն կերպ ճնշել տեղի բնակիչներին՝ ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանն ու հեռանալ իրենց ծննդավայրից։

«Նրանք այսօր փորձում են թրքացնել ամբողջ շրջանը, և ոչ ոք նրանց չի ասում, որ ձեր արածը սխալ է կամ իրավունք չունեք նման մոտեցում ունենալու»,- կայքին ասել է Սադիե Աբրահամը, հիշեցնելով, որ Աֆրինը սիրիական հող է, բայց այսօր այն գտնվում է թուրքական զորքերի տիրապետության տակ:

«Իմ հայրը Ուրֆայից էր: Նա հազիվ է փրկվել թուրքի յաթաղանից ու եկել այստեղ։ Մայրս քրդուհի է, և ես մինչև հիմա  չեմ մոռանում հորս հորդորները: Նա ասում էր՝ ճիշտ է, ստիպված ենք եղել իսլամանալ, բայց մի մոռացեք, որ հայ եք»։

Սադիեն կայքին նաև հայտնել է, որ իր հայրն ամբողջ կյանքում  փորձել է գտնել իր հարազատներին, բայց չի   կարողացել: «Իմ խեղճ հայրն ուրախ օր չունեցավ իր կյանքում: Նա ուներ երազանքներ, նա միշտ հիշում էր իր հայ հարազատներին և նրանց տեսնելու երազանքով էլ փակեց իր աչքերը»: Կինը նաև պատմել է, թե ինչպես են իսլամացել թուրքի սրից փրկվելու համար, սակայն այսօր բարձրաձայն հայտարարում է իր հայ ինքնության մասին:

«Այսօր այլևս վախ չունենք, մենք հպարտությամբ ենք  հայտարարում, որ մեր նախնիները հայեր են եղել։ Այստեղ  (Ղամիշլիում)  ոչ մի  խնդիր չունենք: Մեր զավակներն ու թոռները պիտի շարունակեն վառ պահել հորս հիշատակը և պայքարեն հանուն իրենց ինքնության։ Հայրս միշտ մեզ հետ է, նա երբեք չի լքել մեզ…»,- ասել է հայ արմատներով    քրդուհին։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» անունով ռազմական գործողությամբբ գրավել էր Սիրիայի   Աֆրին հնագույն քաղաքը՝ պատճառ դառնալով հարյուրավոր զոհերի և հազարավոր  քրդերի  տեղահանման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

16:06 06.08.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքներին […] ...

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:01 06.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

15:40 06.08.2025

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:25 06.08.2025

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

15:11 06.08.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...

SHANTNEWS

15:00 06.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP