Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

15:12 28.02.2020

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Այն հաստատվել է Իտալիայից ժամանած մի քաղաքացու մոտ: Նա Վրաստանի քաղաքացի է, որ ժամանել է Իտալիայից Քութաիսի օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Նրա հավաստմամբ՝ վիրուսի ախտանիշները հայտնվել են Վրաստան ժամանելու հաջորդ օրը։ Ժամանման պահին ախտանիշներ չի ունեցել:

«Ախտանիշներն ի հայտ են եկել երկրորդ օրը, և նա ինքնուրույն է գնացել հիվանդանոց: Նա թռիչքով ժամանել է Իտալիայից Քութաիս: Երեկ ուսումնասիրություն է իրականացվել: Ուշ գիշերին մենք հաստատված դեպք ունեինք, բայց մենք զերծ էինք մնում հայտարարություն անելուց, քանի որ ուզում էինք առավոտյան նորից ստուգել ռեագենտների օգնությամբ, և երբ համոզվեցինք, որ պատասխանը դրական է, մենք հայտարարություն արեցինք: Այս փուլում նրա առողջական վիճակը բավարար է»,- ասել է Գամկրելիձեն:

Նրա խոսքերով՝ հիվանդը 5-օրյա ուղևորության էր մեկնել Իտալիայի հյուսիս:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վրաստանի 50-ամյա քաղաքացի Իրանից Ադրբեջանի տարանցմամբ ժամանել էր Վրաստան: Նրա առողջական վիճակը բավարար է:

Ի դեպ, այսօր տարածված  տեղեկատվությամբ՝ նա ընդդիմացել է բժիշկներին՝ հայտարարելով, որ վարակված չէ կորոնավիրուսով՝  նկատի ունենալով, որ այլևս ջերմություն և գրիպի ախտանշաններ չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։   ...

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

15:24 16.07.2025

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:16 16.07.2025

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:09 16.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

SHANTNEWS

15:00 16.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP