18:59 28.02.2020
Հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են իրականացվում:
Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինեն: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղե՞լ է Իրանում, թե՞ ոչ:
Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում:
Aliq.ge-ի հաղորդմամբ, այս ամենի ականատեսն է դարձել Վրաստան մեկնելիս Վրաստանի քաղաքացիություն ունեցող, սակայն ՀՀ-ում բնակվող Դայանա Համբարձումյանը:
Աղջկա հաղորդմամբ՝ ավելի քան մեկ ժամ սպասեցնել են տվել Սադախլոյի սահմանային անցակետում, քանի որ իրենց երկու ուղևորներին՝ սևամորթ մի տղայի ու ֆիլիպինցի աղջկա չեն թողնում անցնել, իրեն էլ դժվարությամբ են թողել անցնել Վրաստան:
«Իմ մարմնի ջերմաստիճանը սովորականում 37 է, չափեցին ու չէին թողնում, երկար համոզելուց հետո, որ դա իմ նորմալ ջերմությունն է, ու վրացերեն խոսելուց հետո միայն ստացվեց համոզել նրանց, որ անցնեմ, հիմա 40 րոպեից ավելի է՝ սպասում ենք՝ անորոշ, ոչինչ չեն պատասխանում: Պարտադիր ճշտում են՝ Իրանում եղել ենք, թե չէ»,-փոխանցել է Դայանան:
Հիշեցնենք, որ վրաց-հայկական սահմանի փակման հարց այս պահին չկա:
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...
15:31 16.07.2025
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։ ...
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհինՀուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...
15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...