Կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքների և աչքի հուլունքների վրա հույս չդնել․ ԱՀԿ կոչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+35.09 oC

Կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքների և աչքի հուլունքների վրա հույս չդնել․ ԱՀԿ կոչը

15:00 29.02.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնակչությանը կոչ է անում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հույսը չդնել աղոթքների, թալիսմանների, աչքի հուլունքների վրա։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչը։

«[Դրանց արդյունավետությունը] ամրապնդված չէ ապացույցներով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք նման մեթոդներով կանխել վարակի տարածումը կամ առողջացնել արդեն վարակվածներին։

Հիշեցնենք, որ Իրանում որոշ հոգևորականներ մինչ այս հայտարարել էին, թե իրենց սրբավայրերին նման վարակներ չեն սպառնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։   ...

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

15:24 16.07.2025

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:16 16.07.2025

Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:09 16.07.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

SHANTNEWS

15:00 16.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP