17:07 29.02.2020
Վերջին օրերին Չինաստանում նկատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի նվազում, իսկ Չինաստանի սահմաններից դուրս՝ աճ:
Ըստ South China Morning Post-ի տվյալների՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 29-ի առավոտյան հասել է 85153-ի: Միևնույն ժամանակ, Չինաստանում հիվանդության 79251 հաստատված դեպք կա, Չինաստանի մայրցամաքից դուրս վարակվածների թիվը հասել է 5902-ի:
Մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող հատվածում կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է՝ 70-ից հասնելով 88-ի. 34 մարդ մահացել է Իրանում, 21-ը՝ Իտալիայում, 16-ը՝ Հարավային Կորեայում, 11-ը՝ Ճապոնիայում (նրանցից չորսը Diamond Princess նավի ուղևորներ են), երկուական՝ Հոնկոնգում և Ֆրանսիայում, Թայվանում և Ֆիլիպիններում գրանցվել է մահվան մեկական դեպք:
2931 հիվանդ հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Ճապոնիայում՝ 931, որից 705-ը՝ Diamond Princess- ի անձնակազմի անդամներ և ուղևորներ, 888-ը՝ Իտալիայում, 388-ը՝ Իրանում: Սինգապուրում կա 98 հիվանդ, Հոնկոնգում`94, ԱՄՆ-ում` 60, Ֆրանսիայում`57, Գերմանիայում` 53, Քուվեյթում`45, Թաիլանդում` 41, Բահրեյնում`36, Թայվանում` 34, Իսպանիայում`32, Մալայզիայում` 25, Ավստրալիայում` 24, Մեծ Բրիտանիայում՝ 20, ԱՄԷ-ում ՝ 19, Վիետնամում՝ 16, Կանադայում՝ 14, Մակաոյում՝ 10:
Վարակվելու 10-ից պակաս դեպքեր են գրանցվել Իրաքում, Շվեդիայում, Օմանում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Հունաստանում, Իսրայելում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Լիբանանում, Ռումինիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Պակիստանում, Աֆղանստանում, Ալժիրում, Ադրբեջանում, Բելառուսում, Բելգիայում, Բրազիլիայում, Կամբոջայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Լատվիայում, Նեպալու, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նիգերիայում, Նորվեգիայում, Շրի Լանկայում:
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:50 16.07.2025
Թրամփը պատմել է, թե ինչ վերաբերմունք ունի իր կինը ուկրաինական հակամարտության նկատմամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է կնոջ՝ Մելանիայի՝ Ուկրաինայի հակամարտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Post-ը։ «Նա շատ խելացի է։ Նա շատ չեզոք է։ Նա մի փոքր նման է ինձ. նա կցանկանար, որ մարդիկ դադարեին զոհվել», – ասել է նա։ Ավելի վաղ Guardian թերթը գրել էր, որ ԱՄՆ առաջին տիկինը […] ...
14:40 16.07.2025
Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում վստահեցրել է, որ Երևանի ու Բաքվի միջև հաղորդակցություններում միշտ շոշափվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Չկա որևէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի, պարզապես չկա»,-նշել է Փաշինյանը։ ...
14:31 16.07.2025
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են […] ...