13:01 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքի մանրամասները:
«Ինչպես արդեն տեղյակ եք իմ և վարչապետի գրառումներից, մենք երեկ մեր քաղաքացու մոտ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք ենք ունեցել, ով Իրանից վերադարձել է ամսի 28-ին: Վերջին տվյալներով մեր քաղաքացին պրակտիկորեն ոչ մի ախտանշան չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն և դրա պատճառով է դիմել բժշկական հաստատություն: Նրա հետ է կինը, որ ոչ մի ախտանշան չունի. նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական»,-նշել է նա:
Թորոսյանը հիշեցրել է, որ կառավարության նիստում ամսի 24-ին որոշվել է սահմանափակել ԻԻՀ-ի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններ սահմանելով Հայասստան վերադարձող ՀՀ քաղաքացիների և Իրան վերադարձող Իրանի քաղաքացիների համար:
«Հատուկ եմ այս հանգամանքը շեշտում, որովհետև հաճախ լսում եմ՝ ինչո՞ւ ամբողջովին չի փակվել սահմանը: Միանգամից պատասխանեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան չի կարող սահմանափակվել: Սակայն ունենալով տեղեկատվություն, թե մոտավորապես քանի քաղաքացի է ցանկացել վերադառնալ օդային ճանապարհով Հայաստան, փաստորեն ռեգուլյար փոխադրումներ կազմակերպող ավիաընկերության կողմից կազմակերպվեց երկու չվերթ՝ չորեքշաբթի և ուրբաթ, որոնց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մեր մասնագետն ուղեկցում էր՝ տեղում կատարելով ուղևորների զննումներ, բոլորին հատկացնելով պաշտպաննիչ դիմակներ: Նույնը տեղի է ունեցել Երևանում, որևէ մեկը չի ունեցել որևէ գանգատ և գնացել են իրենց տուն:
Անդրադառնալով այն հարցին թե ինչու բոլորը չեն մեկուսացվել՝ նախարարը նշեց, որ դա արդարացված գործիք չէ:
«Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպք է: Միանգամից անդրադառնամ կոնտակտավորներին. քանի որ հենց Թեհրանից բոլորը՝ ուղևորները և անձնակազմը կրել են դիմակներ, Հայաստանում ունեցել են առանձին ելքի ուղի, պրակտիկորեն որ ոչի հետ չեն շփվել: Սակայն նորից միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որևէ անձ, անկախ նրա հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում դրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ և իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչն էլ այս պահին կատարվում է և ավարտական փուլում է: Նաև մեկուսացվել են ուղևորին և կնոջը տուն տարած քաղաքացին և նրանց հետ եղած անձինք. նշեմ, որ դա տաքսի չի եղել: ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզել է տեղափոխման հանգամանքները:
Նույնը վերաբերում է հիվանդանոց տեղափոխվելուն: Քաղաքացին այնտեղ գնացել է շտապ օգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվում է:
Այս ամենից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում գտնվող անձինք: Չբացառելով կնոջ կողմից այլ անձանց վարակելու հավանականությունը՝ մենք բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ, ու նորից եմ շեշտում մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին և ավելին են հաճախ, քան երբեմն վկայակոչվող երկրների կողմից կատարվող միջոցառումները՝ այդ թվում մեզնից զարգացած և հարուստ: Այսինքն, այստեղ թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,-նշել է նա:
Թորոսյանն ասել է, որ կատարված միջոցառումները, որոնք սկսել են հունվարի 22-ից, երբ ԱՀԿ-ն առաջին արտակարգ ժողովն է արել վիրուսի վերաբերյալ, բավականին էֆֆեկկտիվ են եղել և մենք չենք ունեցել վիրուսի բերովի դեպք:
«Դրանք եղել են թե լոկալ միջոցառումներ, թե տարբեր ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների կիրառում»,-նշել է նա և ավելացրել, որ այս հայտնաբերումը տեղավորվում է հիվանդությունների չակերտավոր սահմաններ չունենալու սկզբունքի շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ նոր կորոնավիրուսով վարակ ունենալուց:
«Մեր կողմից կատարվող միջոցառումները առնվազն թույլ են տալիս հնարավորինս կանխարգելել լոկալ դեպքերը: Սա բերովի դեպք է, ինչը մեզ նոր քայլեր անելու է դրդում, ինչը մենք անում ենք, սակայն նաև կարող եմ փաստել, որ որևէ հանրային առողջապահական լուրջ վտանգ իրենցից չի ներկայացնում, նույնիսկ այդ անձի համար, այս պահին այդ անձը մեկուսացված նստած է հիվանդանոցում, նրա նկատմամբ որևէ բուժական միջոցառում չի իրականացվում»,-ասել է նա:
Նախարարը տեղեկացրել է, որ կատարված թեստերից միայն այդ մեկն է դրական արդյունք ունեցել: Դրանք իրականացվել են էպիդեմիոլոգիական և բժշկական ցուցումներով:
«Մեկուսացվել է 32 անձ: Ինքնաթիռի ուղևորների թիվը եղել է 82, առաջին ինքնաթիռում՝ 52»,-ասել է նա՝ ընդգծելով, որ մեր ցամաքային սահմանը ՀՀ քաղաքացիների համար բաց է, և այն միջոցառումները որ իրականացվում են, բավարար են առողջապահական միջազգային կանոնների տեսակետից:
Նա նաև ավելացրել է, որ բեռների փոխադրումը ևս կատարվում է անվտանգության պայմաններում և ոստիկանության հսկողությամբ:
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսից մահացության դեպքերին՝ նշելով, որ դրանք տեղի են ունենում հիմնականում 50-ից բարձր անձանց մոտ և ամենաշատը հանդիպում է 80-ից անց անձանց մոտ:
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...
15:31 16.07.2025
Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։ ...
15:24 16.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհինՀուլիսի 16-ին, ժամը 12:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Chevrolet», «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, […] ...
15:16 16.07.2025
Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:09 16.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Տիչինայի, Դանիել Վարուժանի, Սեբաստիայի, ինչպես նաև Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...