Թուրքիան ոչնչացրել է սիրիական 2 կործանիչ և 100-ից ավելի տանկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Թուրքիան ոչնչացրել է սիրիական 2 կործանիչ և 100-ից ավելի տանկ

09:08 02.03.2020

Թուրքիան ուժեղացնում է ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում։ Կիրակի թուրքական ուժերը խոցել են սիրիական բանակի 2 Սու-24 կործանիչ։ Օդաչուները կատապուլտով ցած են նետվել և ողջ մնացել, հայտնում է BBC-ն։

Ցամաքում շարունակվում են սիրիական բանակի և ընդդիմության ինտենսիվ բախումները։ Թուրքիան աջակցում է իր կողմնակիցներին կրակով՝ հարվածներ հասնելով սիրիական հակաօդային պաշտպանության համալիրներին ու զրահատեխնիկային։

Իդլիբում լարվածությունը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 27-ի երեկոյան 33 թուրք զինվորական սպանվեց սիրիական ավիացիայի հարձակման հետևանքով։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, կիրակի ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ «Գարնանային վահան» գործողության մեկնարկից ի վեր թուրքական ուժերը չեզոքացրել են սիրիացի 2212 զինվորի, ոչնչացրել 103 տանկ, 8 ուղղաթիռ, 1 անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային արձակման կայանքներ և այլ սպառազինություն։

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով՝ սիրիական բանակը կորցրել է 74 զինծառայող։

«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կդադարեցնի հարձակումները ռեժիմի կողմից։ Մենք չունենք Ռուսաստանի հետ բախվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մտադրություն»,-ասել է նա։

Հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում են քննարկել Իդլիբի խնդիրը։ Մարտի 5-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում նույն օրակարգով կհանդիպեն նաև ԵՄ ԱԳ նախարարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար. Գևորգ Պապոյան

19:10 14.07.2025

Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար. Գևորգ Պապոյան

Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։ Եվս 117 բեռնատար այս պահին գտնվում է դեպի ՌԴ ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

19:00 14.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

18:53 14.07.2025

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ «Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։ Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

18:45 14.07.2025

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

18:37 14.07.2025

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...

Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

BACK_TO_TOP