10:08 02.03.2020
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի V-Mall առևտրի կենտրոնում զինված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու։ Այս մասին հայտնում է The Strairs Times-ը։
Նշվում է, որ չարագործն առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակիցն է։ Հարձակումից առաջ տղամարդը փորձել է նախկին գործընկերներին համոզել միասին իրականցնել հարձակում առևտրի կենտրոնի ղեկավարության դեմ։ Նշվում է, որ պատանդների մեծ մասը V-Mall-ի աշխատակիցներն են։
Շենքից կրակոցներ են լսվում։ Հնարավոր է, որ հանցագործի մոտ նռնակներ լինեն։ Քաղաքի ոստիկանապետը բանակցություններ է վարում չարագործի հետ։ The Washington Post-ն իր հերթին հայտնում է, որ իրավապահները գրոհ են ձեռնարկել, հրազենային վնասվածքով մի մարդու հոսպիտալացրել են։
Breaking: Police are responding to a hostage situation at a mall in Manila, Philippines. Initial reports indicate that there are up to 30 hostages and the suspect is a former security guard. pic.twitter.com/PL0EHwrL9O
— PM Breaking News (@PMBreakingNews) March 2, 2020
19:20 14.07.2025
ՆԳՆ ՓԾ մարզային ստորաբաժանումների պարամեդիկները վերապատրաստվել են առաջին օգնության տրամադրման հմտություններումՀուլիսի 7-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների պարամեդիկները վերապատրաստվել են «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթացի շրջանակներում: ՓԾ բժշկական ապահովման վարչության կողմից անցկացված մասնագիտական դասընթացն ընդգրկում էր առաջին բուժօգնության կարևորագույն բաղադրիչները: Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների հմտություններն արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու համար՝ ապահովելով առաջնային […] ...
19:10 14.07.2025
Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար. Գևորգ ՊապոյանՀունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։ Եվս 117 բեռնատար այս պահին գտնվում է դեպի ՌԴ ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: ...
19:00 14.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...
18:53 14.07.2025
ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկմանՌուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ «Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։ Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...
18:45 14.07.2025
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարելՍիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...
18:37 14.07.2025
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...