16:05 04.03.2020
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր:
Դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:
Պարզվել է նաև, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410 մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Նշված ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից բացի, զինվորական քրեական հետապնդման մարմինների համար առաջնային է համարվել քննվող քրեական գործերի հանգուցալուծումը, վարույթների ավելորդ ձգձգումներից խուսափելը և ողջամիտ ժամանակահատվածում մեղավորությունը հաստատված անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելը:
Բացի այդ, էական նշանակություն է տրվել կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, պատճառների վերացմանը, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 195 միջնորդագիր և հաղորդում, որոնց քննարկումների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնակարգով սահմանված տույժերի են ենթարկվել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք և զինծառայողներ:
Զգալի աշխատանք է տարվել զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի իրականացման համատեքստում: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2019թ. ընթացքում կատարվել է 400 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է թվով 230 խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ, ինչը վկայում է զինվորական դատախազության կողմից նախկինում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ բերված նմանատիպ խախտումները բացառելու և դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու մարմինների, զորամասերի ղեկավարության կողմից կատարված աշխատանքի մասին: Այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։ Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերևույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։
Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680 մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում:
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...